Հրապարակվել է Mondaq-ի համեմատական ուղեցույցը միջազգային արբիտրաժի վերաբերյալ

Mondaq  հարթակում հրապարակվել է միջազգային արբիտրաժին նվիրված համեմատական ուղեցույցը, որով մանրամասն տեղեկություններ են ներկայացվում ՀՀ-ում արբիտրաժային գործընթացի և դրա հետ կապված իրավական կարգավորումների վերաբերյալ: Աշխատանքը հեղինակել են Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը և իրավաբան Քաղցրիկ Գևորգյանը։

Ուղեցույցով տեղեկություններ են ներկայացվում Հայաստանում արբիտրաժային գործընթացը կարգավորող օրենսդրության վերաբերյալ, քննարկվում է արբիտրաժի միջոցով լուծման ենթակա վեճերի շրջանակը, արբիտրաժային համաձայնագրերին ներկայացվող օրենսդրական պահանջները, արբիտրաժային տրիբունալների իրավասության դեմ առարկությունների հիմքերը, ինչպես նաև արբիտրաժային գործընթացին վերաբերող մի շարք այլ մանրամասներ։

 

Mondaq-ը բարձրակարգ իրավական ռեսուրսներ տրամադրող միջազգային առաջատար հարթակների եռյակում է՝ Lexology-ի, JD Supra-ի հետ միասին և համագործակցում է ճանաչված կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Bloomberg-ը, Thomson Reuters-ը, Dow Jones-ը, Wolters Kluwer-ը։

Հիմնադրվելով 1994 թ. և գործունեություն ծավալելով ողջ աշխարհում՝ այն փորձագիտական տեղեկություններ է տրամադրում ավելի քան 70 երկրների ֆինանսական և իրավական կարգավորումների ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են աշխատանքային և հարկային իրավունքները, դատավարությունները, առողջապահությունը, անշարժ գույքը և այլն։

 

Տես հրապարակումը՝ https://bit.ly/3tNggK7

Տես ուղեցույցը Mondaq հարթակում՝ https://bit.ly/353VHyZ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21