Խաղային ոլորտի իրավական կարգավորումները Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի փաստաբանների համատեղ հրապարակումը՝ Lexology Getting the Deal Through-ի համեմատական նոր ուղեցույցում

Lexology Getting the Deal Through-ի համեմատական նոր ուղեցույցում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի, կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանի ու ավագ իրավաբան, փաստաբան Մերի Թովմասյանի համատեղ հրապարակումը Հայաստանում խաղային ոլորտի իրավական կարգավորումների վերաբերյալ։

Lexology Getting the Deal Through-ը, որը պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 իրավազորությունների օրենսդրության և պրակտիկայի վերաբերյալ, այս անգամ համեմատական ուղեցույցում մանրամասն ներկայացրել է 15 երկրներում խաղային ոլորտին առնչվող օրենսդրական վիճակը և պրակտիկան։

Կոնցեռն Դիալոգի թիմի անդամները ներկայացրել են Հայաստանում խաղային ոլորտին առնչվող կարգավորումները, պրակտիկան և իրավական վերջին զարգացումները, այդ թվում նաև ֆիզիկական ներկայությամբ և առցանց կազմակերպվող խաղերի կարգավորումները, լիցենզավորումը, առաջադրվող պահանջները, պետական վերահսկողությունը, անդրսահմանային խաղային ոլորտի հարցերը, ներառյալ՝ դրանց լիցենզավորումը, ինչպես նաև ոլորտին առնչվող մտավոր սեփականության և գովազդի կարգավորումները, ոլորտի պետական կառավարման առանձնահատկությունները: Առանձին քննարկվել են ոլորտի պետական քաղաքականության առանձնահատկությունները ձեռքբերումների (ղեկավարման փոփոխման) և սնանկությունների դեպքում, ինչպես նաև քվազի-խաղային ոլորտի կարգավորումները։

Վերջում առանձին անդրադարձ կա նաև խաղային ոլորտին բնորոշ /առանձնահատուկ/ աշխատանքային իրավունքի խնդիրներին՝ ներառյալ աշխատաժամանակի հաշվարկի ու աշխատավարձի որոշման առանձնահատկություններին և դրանց հետ կապված ռիսկերին։

 

Տե՛ս Հայաստանի վերաբերյալ հրապարակումը՝ https://bit.ly/3N2QA3d

Տես ուղեցույցն ամբողջությամբ՝ https://www.lexology.com/gtdt/workareas/gaming

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21