Արամ Օրբելյանն ու Լիլիթ Կարապետյանը ելույթներ են ունեցել Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն ու կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը հանդես են եկել ելույթներով hուլիսի 2-ից 4-ը Գյումրիում տեղի ունեցած Tech Week Gyumri միջոցառման շրջանակներում:

Tech Week-ը տեխնոլոգիական միջոցառումների շարք է, որը միավորել է հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի այն անցկացվել է Գյումրիում (նախորդ տարի այն կազմակերպվել է Ստեփանակերտում, իսկ հաջորդ տարվա վայր է ընտրվել Վանաձորը): Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։ Ըստ կազմակերպիչների՝ մարզերում նոր թիմերի ստեղծումը և մարդկանց զինումը գիտելիքով ու հմտություններով կստեղծի նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտա բացահայտել մեր ողջ ներուժը։

Կոնցեռն Դիալոգը հանդես է եկել որպես Тech week-ի գործընկեր, որոնց շարքում միակ փաստաբանական գրասենյակն է: Գրասենյակն ունի տեխնոլոգիական միջոցառումների մասնակցության և տեխնոլոգիական ոլորտի վստահորդներին աջակցության կայուն և ավելի քան տասնհինգամյա հարուստ պատմություն: Գրասենյակը շարունակում է իր ներդրումն ունենալ տեխնոլոգիական համայնքի կայացման և զարգացման գործում տարբեր գործիքների՝ ներառյալ նման միջոցառումներին աջակցության և մասնակցության միջոցով, ինչպես նաև հանդես է գալիս որպես տեխնոլոգիական լուծումների ակտիվ սպառող:

Հայկական խոշոր ՏՏ իրադարձություններն այս տարի Գյումրիում միավորած միջոցառմանն Արամ Օրբելյանը խոսել է «ոչ տեխնոլոգիական» ընկերություններում տեխնոլոգիաների մասին: Նա ներկայացրել է Կոնցեռն-Դիալոգ ՓԲԸ-ի ներքո գործող «Կոնցեռն Դիալոգ» և «Դելեքս» ապրանքային նշանների տակ գործող գրասենյակներում օգտագործվող ՏՏ լուծումները, խոսել վստահորդների սպասարկման որակի բարձրացման հարցում դրանց ունեցած դրական ազդեցության մասին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև ոչ տեխնոլոգիական ընկերություններում տեխնոլոգիական լուծումներ ներդնելու առանձնահատկություններին, այդ գործընթացում կառավարչական խորհրդատվության կարևորությանը։

Լիլիթ Կարապետյանն իր ելույթում ներկայացրել է բիզնեսի կառուցվածքի և ֆինանսավորման իրավական կողմը, հանրամատչելի մանրամասնել, թե բիզնեսն ինչ սկզբունքների հիման վրա պետք է կառուցել ու զարգացնել, ինչպիսի թաքնված խութեր կան, ինչպես նաև անդրադարձել է ամենահաճախ տրվող հարցերին ֆինանսավորման իրավական ձևակերպումների հետ կապված: Լիլիթ Կարապետյանը մատնանշել է, որ երբեք պետք չի «այսպես է ընդունված» սկզբունքով որոշել կառավարչական կառուցվածքը, ֆինանսավորման գործընթացները, կիրառելի իրավունքը, ներդրողների և աշխատակիցների հետ հարաբերությունները, այլ փորձել իրականում հասկանալ արդյոք այս կամ այն լուծումը որքանով է աջակցում կոնկրետ խնդիրների լուծմանը և նպաստում ընկերության զարգացմանը:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21