Սեմինարի մասնակցության հրավեր․ «Անհաղթահարելի ուժը, հանգամանքների էական փոփոխությունը և սանկցիաները․ անգլիական, ռուսական և հայկական իրավունքի համեմատական վերլուծություն»

Հարգելի՛ գործընկերներ,

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը վերսկսում է սեմինարների շարքը և սիրով հրավիրում է մասնակցելու «Անհաղթահարելի ուժը, հանգամանքների էական փոփոխությունը և սանկցիաները անգլիական, ռուսական և հայկական իրավունքի համեմատական վերլուծություն» թեմայով սեմինարին։

Ընտրված թեման վերջին մի քանի տարիներին պայմանագրային հարաբերություններում հիմնական վեճեր և խնդիրներ առաջացնող հարցերից է՝ պայմանավորված սկզբում COVID-19 համավարակով, իսկ հետո նաև միջազգային մի շարք պատժամիջոցների (սանկցիաների)՝ ՀՀ հիմնական գործընկեր պետությունների միջև փոխադարձ կիրառման հետևանքով:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Եղիշե Ջազոյան

King & Spalding փաստաբանական ընկերության գործընկեր (Լոնդոն)

Եղիշե Ջազոյանը մասնագիտացած է միջազգային արբիտրաժի և դատավարության մեջ: Նա իրավաբանի որակավորում է ստացել Անգլիայում և Ռուսաստանում։ Եղիշե Ջազոյանը եզակի փորձ ունի ռազմավարական իրավական խորհրդատվություն տրամադրելու գործում խոշոր և բարդ վեճերի վերաբերյալ, որոնք հաճախ ներառում են անդրսահմանային տարրեր։

20 տարվա պրակտիկայի ընթացքում նա ներկայացրել է հաճախորդներին ավելի քան 200 արբիտրաժային և դատական վարույթներում տարբեր իրավազորություններում և ոլորտներում, որոնք անցկացվել են ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն։

Ավելին՝ https://www.kslaw.com/people/egishe-dzhazoyan

 

Արամ Օրբելյան

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան

Արամ Օրբելյանը մասնագիտացած է դատավարության և (միջազգային) արբիտրաժի ծառայությունների մատուցման մեջ։ Տաս տարուց ավել նա ներկայացնում է վստահորդներին բարդ դատավարություններում, ինչպես նաև ներդրումային և առևտրային արբիտրաժային գործերով: Արամ Օրբելյանը Հայաստանի Հանրապետության արբիտրների ասոցիացիայի նախագահն է, 2011-2014 թթ. զբաղեցրել է արդարադտության նախարարի տեղակալի պաշտոնը, որտեղ համակարգել է ի թիվս այլ հարցերի նաև քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխման գործընթացները։

Ավելին՝ https://dialog.am/en/staff/view/id/14

Սեմինարը նախատեսված է միջազգային և ներպետական նախագծերում և գործընթացներում ներգրավված կազմակերպությունների գլխավոր տնօրենների, իրավական և օպերացիոն տնօրենների, ձեռնարկատերերի և անդրսահմանային նախագծերում ներգրավված որոշում ընդունող մասնագետների և թեմայով հետաքրքրով այլ անձանց համար համար: Չնայած ներկայացվելու է մասնագիտական տեղեկատվություն, սակայն սեմինարը իր բնույթով կլինի պրակտիկ և կիրառական, հետաքրքիր և օգտակար կլինի նաև  պայմանագրերի առնչվող նաև ոչ իրավաբանների համար:

 

Սեմինարի օրը՝  2022 թ սեպտեմբերի 6

Անցկացման վայրը՝ Հոլիդեյ Ինն-Հանրապետության հրապարակ, (Երևան, Ամիրյան փող., 2 շենք)

Աշխատանքային լեզուն՝ կապահովվի միաժամանակյա անգլերենից հայերեն և հակառակը թարգմանություն

Տևողությունը՝ 10։00-13։00

Արժեքը՝ մասնակցության արժեքը 50000 դրամ

Գրանցման վերջնաժամկետն է 2022 թ սեպտեմբերի 5-ը

Գրանցվելու և մանրամասների համար դիմել՝ Երևան, Չարենցի 1, 207 սենյակ, հեռ.՝ 060278888, 010575121, էլ. հասցե՝ [email protected]

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21