Հաագայի դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով մեծ իրադարձություն է, բայց եթե դրան չի հետևում այդ գործիքակազմի հետագա օգտագործում պետության կողմից, դառնալու է պարտություն մեզ համար. Արամ Օրբելյան

«Երկու օր է՝ համացանցը ցնծության մեջ է, քանի որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է ընդունել, որով պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։ Միանշանակ, շատ մեծ իրադարձություն է, բայց եթե դրան չի հետևում այդ գործիքակազմի հետագա օգտագործում պետության կողմից, դառնալու է պարտություն մեզ համար»,-այս մասին ասել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի Կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նվիրված է Արցախյան շարժման 35-ամյակին։
 
Արամ Օրբելյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատական գործընթացում հայտնած որոշակի կարծիքներ հետագայում Ադրբեջանը փորձելու է օգտագործել՝ ապացուցելու, որ Հայաստանի դիրքորոշումով Արցախն Ադրբեջանի մաս է։ Նա կարևորել է, որ առավել ևս նման հարթակներում, ցանկացած փաստարկ պետք է լինի տրամաբանական։
 
Ելույթում միջազգային իրավունքի մասնագետը խոսել է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքում ուժի օգտագործման արգելքի մասին, անդրադարձել տարածքային ամբողջականության հարցին։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21