«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին ընդառաջ Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը՝ որպես մարզիչ, մասնակցել է Թբիլիսիում կայացած դատախաղերին

«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին ընդառաջ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը՝ որպես մարզիչ, մասնակցել է Թբիլիսում արդեն 12-րդ անգամ կազմակերպվող  տարածաշրջանային դատախաղերին:

Լիլիթը Հայաստանում ֆրանսիական համալսարանում Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին նվիրված դասընթացների շրջանակներում հանդես է գալիս որպես դասախոսի օգնական և այս տարի հանդիսանում է նույն համալսարանի  «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին մասնակցող թիմի մարզիչներից մեկը: Թիմի կազմում է նաև Կոնցեռն Դիալոգի կրտսեր իրավաբան Լուսինե Հակոբջանյանը:  

Թբիլիսիում կայացած դատախաղերի նախապատրաստմանն ուղղված միջոցառումների շարքը ներառել է երկօրյա դասընթացներ, արբիտրաժի թեմայով կոնֆերանս, ինչպես նաև փորձնական լոկալ դատախաղեր: Մասնավորապես, դասընթացների շրջանակներում անհրաժեշտ տեղեկություններ են փոխանցվել իրավաբան ուսանողներին դատախաղի ժամանակ բանավոր փաստարկները ներկայացնելու ձևի ու կառուցվածքի, առևտրային արբիտրաժի պրակտիկայի վերաբերյալ, որին հաջորդել են արբիտրաժի թեմայով կոնֆերանս ու փորձնական տարածաշրջանային դատախաղերը:

Հնգօրյա միջոցառումը կազմակերպել էր ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի գլխավոր իրավախորհրդատուի գրասենյակը Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի շրջանակում (CLDP) «Արբիտրաժային նախաձեռնություն Վրաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ:

Նշենք, որ Վիլլեմ Ս. Վիսի անվան դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր մրցույթը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը:

Այս մրցույթն անվանում են նաև «Միջազգային առևտրային իրավունքի օլիմպիական խաղեր»։ Մրցույթի ընթացքում խաղացողները և մարզիչները հնարավորություն են ստանում ծանոթանալու ակադեմիական ոլորտի հեղինակությունների, հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Այս տարի դատախաղը Վիեննայում կանցկացվի 2023 թվականի ապրիլին։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21