Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը «Վիլլեմ Ս. Վիս անվան միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին հանդես է եկել որպես արբիտր և Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմի մարզիչ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը Վիեննայում մարտի 31-ից ապրիլի 6-ը կայացած  30-րդ ամենամյա «Վիլլեմ Ս. Վիս անվան միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթի բանավոր փուլի մի շարք խաղերում հանդես է եկել որպես արբիտր և Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմի մարզիչ:

Թիմի կազմում է եղել նաև Կոնցեռն Դիալոգի կրտսեր իրավաբան Լուսինե Հակոբջանյանը:  

Ամիսներ տևած իրավական հետազոտություններից, գրավոր դիրքորոշումներ կազմելուց, դեմ առ դեմ և առցանց հանդիպումներից, գործնական փուլերից հետո Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմը Վիեննայում մրցել է Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանի, Գրացի համալսարանի և Թուլուզի և Պանթեոն-Ասասի համալսարանների հետ:

Որպես Արբիտր Լիլիթը մասնակցել է Տեխասի համալսարանն ընդդեմ Սինդհ իրավաբանական քոլեջի (Government Sindh Law School vs University of Texas) և Նաիրոբիի համալսարանն ընդդեմ ԱՅ Ի իրավաբանական դպրոցի (University of Nairobi vs IE Law school) խաղերին:

Նշենք, որ Վիլլեմ Ս. Վիսի անվան դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր մրցույթը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը:

Այս մրցույթն անվանում են նաև «Միջազգային առևտրային իրավունքի օլիմպիական խաղեր»։ Մրցույթի ընթացքում խաղացողները և մարզիչները հնարավորություն են ստանում ծանոթանալու ակադեմիական ոլորտի հեղինակությունների, հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21