Լիլիթ Կարապետյանը քննարկմանը ներկայացրել է Առևտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանի գործունեությունը

Ապրիլի 13-ին Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը հանես է եկել որպես բանախոս Հայաստանում ֆրանսիական համալսարանում Միջազգային արբիտրաժի և Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային դատարանի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։

Հանդիպումը կազմակերպվել է Րիզոլվ Ակադեմիայի, Էլսա Հայաստանի և  Այ-Սի-Սի հայաստանի արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի կողմից։

Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային դատարանի պատմությունը, կառուցվածքը, ինչպես նաև անդրադարձել է դատարանի կանոններին, դատարանի թափանցիկությանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։

Քննարկման ժամանակ բանախոսները պատասխանել են նաև ուսանողների հարցերին։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21