Կոնցեռն Դիալոգի մտավոր սեփականության իրավունքի պրակտիկան այսուհետ ղեկավարում է Սարգիս Կնյազյանը
24/09/2024
Կոնցեռն Դիալոգի և Կնյազյան ընդ Փարթնրսի (վերանվանվել էր՝ Առլույս ՓԲԸ*) գրասենյակների միավորման արդյունքում մտավոր սեփականութայն պաշտպանության ոլորտում բազմամյա փորձառություն և ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքի զարգացման գործում զգալի ներդրում ունեցող, Կնյազյան ընդ Փարթներս ընկերության հիմնադիր, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ, փաստաբան Սարգիս Կնյազյանը միացել է Կոնցեռն Դիալոգի թիմին՝ որպես խորհրդատու գործընկեր։
Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում լիցենզավորված արտոնագրային հավատարմատար Սարգիս Կնյազյանը ղեկավարելու է ընկերության մտավոր սեփականության իրավունքի պրակտիկան՝ առավել կենտրոնանալով ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, աշխարհագրական նշումների և հեղինակային իրավունքի պաշտպանութայն հարցերի վրա:
Նա մտավոր սեփականության պաշտպանութայն ոլորտում ունի երկու տասնամյակից ավելի փորձառություն, եղել է խորհրդատու անդրսահմանային կորպորացիաների, ստարտափների, հեղինակների, գյուտարարների, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների համար, կարևոր դեր է խաղացել և շարունակում է ունենալ Հայաստանի՝ մտավոր սեփականության ազգային ռազմավարությունների մշակման և իրականացման գործում:
Սարգիս Կնյազյանն իր բազային կրթությունը շարունակել է ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի Համալսարանի Ֆրանկլին Պիրս իրավաբանական դպրոցում՝ ստանալով մագիստրոսի աստիճան, ինչպես նաև պրակտիկ փորձառություն է ձեռք բերել ԱՄՆ դաշնային դատարանում։
Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում Կոնցեռն Դիալոգի մատուցած ծառայությունների ցանկին ծանոթանալու համար անցեք հղումով կամ զանգահարեք՝ +374 60 27 88 88։