ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Մտավոր սեփականություն
Մտավոր սեփականություն

Մտավոր սեփականության (IP) իրավունքը Հայաստանում ամրագրված է Սահմանադրությամբ, որով երաշխավորվում են բոլոր տեսակի մտավոր սեփականության իրավունքները: Հայաստանի իրավական համակարգը համահունչ է Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին (ԹՐԻՓՍ (TRIPS)) համաձայնագրին և ԵՄ չափանիշներին՝ ապահովելով  միջազգային նորմերին իր համապատասխանությունը: Երկիրը հիմնականում վավերացրել է այս ոլորտում միջազգային հիմնարար պայմանագրերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (ՄՍԳ) զբաղվում է արտոնագրերի, ապրանքային նշանների, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների գրանցմամբ: Ապրանքային նշանների գրանցումը սովորաբար սահուն կերպով կատարվում է չորս ամսվա ընթացքում: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը Հայաստանում իրականացվում է Դատական համակարգի, Ոստիկանության և Մաքսային ծառայության միջոցով: Մաքսային ծառայությունը կարևոր դեր է խաղում կոնտրաֆակտ ապրանքների ներմուծումը կանխելու գործում, պայմանով, որ իրավունքները գրանցված են ազգային կամ միջազգային մակարդակով և արձանագրված են Հայաստանի մաքսային ծառայությունում:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը ապահովում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կառուցվածքային իրավական համակարգ՝ փոխլրացվելով կիրարկման մեխանիզմներով և միջազգային համագործակցությամբ: Սակայն, մտավոր սեփականության հետ կապված դատական ակտերը Հայաստանում կարող են լինել որոշ չափով անկանխատեսելի՝ այս ոլորտում նախադեպային որոշումների պակասի պատճառով:

Հետևաբար, IP դատավարության փորձառու իրավաբանների խորհրդատվությունն ու ուղղորդումը կարևոր են այս զարգացող իրավական դաշտում կողմնորոշվելու համար:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները մտավոր սեփականության իրավունքի ոլորտում.

IP գրանցում

  • Ապրանքային նշանների, դիզայնի, աշխարհագրական նշումների հայտերի պատրաստում, գրանցում, պահպանում և ծագման տեղանվան գրանցման հայտերի ներկայացում,
  • Ապրանքային նշանների առկա գրանցումների ստուգումներ, որոնումներ և իրավաբանական կարծիքներ,
  • Ապրանքային նշանների գործողության մշտադիտարկում Մտավոր սեփականության գրասենյակում և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում (WIPO),
  • Մտավոր սեփականության գրասենյակի որոշումների, ծանուցումների և առարկությունների պատասխաններ,
  • Ապրանքային նշանների լիցենզիայի և ապրանքային նշանների իրավունքների փոխանցման պայմանագրերի պատրաստում, բանակցում և գրանցում,
  • Իրավատիրոջ փոփոխության գրանցում:

IP իրավունքների կիրարկում և դատավարություն

  • Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարությունների մշակում և իրականացում,
  • Ներկայացուցչություն IP դատավարություններում և վեճերում,
  • Նախապահանջի նամակների կազմում, ներկայացում և բանակցությունների վարում,
  • Ներկայացուցչություն ապրանքային նշանների հետ կապված դոմենային անվանումների վեճերում,
  • Շուկայում կոնտրաֆակտ ապրանքների դեմ պայքարի ռազմավարությունների մշակում,
  • Իրավապահ մարմինների հետ համագործակցություն IP իրավունքների կիրարկման համար:

IP ռազմավարություն, գործարքներ և խորհրդատվություն

  • IP պորտֆոլիո կառավարում և ռազմավարություն,
  • IP աուդիտներ և due diligence,
  • Խորհրդատվություն IP լիցենզավորման և տեխնոլոգիաների փոխանցման պայմանագրերի վերաբերյալ,
  • Չբացահայտման պայմանագրերի (NDA) և գաղտնիության համաձայնագրերի պատրաստում,
  • Խորհրդատվություն միաձուլումների և ձեռքբերումների վերաբերյալ, որոնք ներառում են IP ակտիվներ,
  • IP due diligence տարբեր գործարքների համար,
  • IP դրույթների պատրաստում աշխատանքային կամ առևտրային պայմանագրերում:

Մաքսային գրանցում և գրանցման կիրարկում

  • IP իրավունքների գրանցում մաքսային մարմնում,
  • Օգնություն կոնտրաֆակտ ապրանքների մաքսային կասեցումների և IP իրավունքների սահմանային պաշտպանության հարցերում:

IP քաղաքականություն և իրավական պաշտպանություն

  • Խորհրդատվություն IP քաղաքականության մշակման և իրավական պաշտպանության վերաբերյալ,
  • Օրենսդրական նախագծերի կազմում և մասնակցություն IP-վերաբերյալ քաղաքականության խորհրդակցություններին:

IP արբիտրաժ և մեդիացիա (հաշտարարություն)

  • Այլընտրանքային վեճերի լուծում IP հարցերում,
  • Ներկայացում IP արբիտրաժային և մեդիացիայի գործընթացներում:

 

ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21