ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
- Հեռահաղորդակցություն և մեդիա
- Մտավոր սեփականություն
- Հարկային իրավունք
- Սնանկություն և պարտքերի վերակառուցում
- Հանրային և վարչական իրավունք
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Աշխատանքային իրավունք
- Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ
- Ընտանեկան իրավունք
- Էներգետիկա (ներառյալ վերկանգնվող)
- Պարտքերի հավաքագրում
- Պայմանագրեր և պրոյեկտներ
- Միգրացիա, կացություն և քաղաքացիություն
- Բանկեր և ֆինանսական կառույցներ
- Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում
- Հանքարդյունաբերություն
- Մրցակցության իրավունք
- Անշարժ գույք և շինարարություն
- Քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն
- Դատական ներկայացուցչություն և վեճերի լուծում
- Կորպորատիվ իրավունք և վերակազմակերպումներ
ՀՀ-ում գործում է ընդհանուր իրավասության դատարանների եռաստիճան համակարգ՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները: Բացի ընդհանուր իրավասության դատարաններից, որոնք քննում են քաղաքացիական, ներառյալ ընտանեկան և քրեական գործերը, ՀՀ-ում գործում են Սնանկության և Վարչական դատարաններ: ՀՀ սահմանադրական արդարադտությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որն բարձրագույն ատյանն է սահմանադրական արդարադատության ոլորտում:
Ի հավելումն վեճերի լուծման դատական համակարգին, ՀՀ-ում առկա են նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ: Հայաստանում գործում է «Առևտրային արբիտրաժի» մասին օրենք, որն ընդհանուր առմամբ համապատասխանում է UNCITRAL-ի մոդելային օրենքին: ՀՀ-ում գործում են մի քանի մշտական արբիտաժային հաստատություններ: 2014 թվականից ՀՀ-ում գործում է մեդիացիան՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեկ այլ ֆորմալացված մեխանիզմ:
Դատական ներկայացուչությունը Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի հիմնական ծառայություններից է հիմնադրման օրվանից: Գրասենյակը 1998 թվականին հիմնադրվել է հիմնականում դատական ներկայացուչության ծառայություններ մատուցելու նպատակով: Կոնցեռն Դիալոգ փաստաբանները ներկայացուցչություն են իրականացնում ՀՀ բոլոր դատարանների բոլոր նստավայրերում (ՀՀ ամբողջ տարածքում):
Ընկերությունը ունի տարբեր դատական ատյաններում և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ժամանակ վստահորդների շահերի պաշտպանութան մեծ փորձ. ընկերության փաստաբանները ներկայացնում են վստահորդների շահերը տարեկան ավելի քան 50 մեծ դատական գործընթացնեիր ժամանակ և մի քանի հարյուրի հասնող ավելի պարզ գործերով:
Ընկերության գործընկերներ Արամ Օրբելյանը (արդարադատության նախարաի տեղակալ՝ 2012-2014 թթ) և Արթուր Հովհաննիսյանը (արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ 2016-2019 թթ.) ղեկավարել են և ակտիվ մասնակացություն են ունեցել նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքի մշակման (ուժի մեջ է 2018 թվականի ապրիլից), դատական օրենսգրքի, Վարչական դատավարության օրենսգրքի, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի նախագծերի մշակման և փոփոխությունների կատարման աշխատանքներում: Ընկերության գործընկերները որպես փորձագետներ մասնակցել են առևտրային արբիտրաժի մասին օրենքի փոփոխությունների մշակմանը 2015 թվականին, որով վերջինս ամբողջությամբ համապատասխանեցվել է UNCITRAL-ի մոդելային օրենքին: 2020 թվականից նաև ընկերությանը կից ձևավորվել է մշտական գործող արբիտրաժային տրիբունալ :
Ընկերության աշխատակիցները հեղինակել են քաղաքացիական և վարչական դատավարության բազմաթիվ գիտական, համեմատական իրավական և գիտապրակտիկ հոդվածներ և ձեռնարկներ: Կոնցեռն Դիալոգի գործընկերները և փաստաբանները քաղաքացիական դատավարության տարբեր թեմաներով դասավանդում են Փաստաբանների դպրոցում, Փաստաբանների պալատում և Արդարադատության Ակադեմիայում:
Գրասենյակի փաստաբանները հիմնականում հայտնի են բարդ, ոչ ստանդարտ, համակարգային լուծումներ և տարբեր ոլորտների գիտելիքներ և ունակություններ պահանաջող և հաճախ առաջին հայացքից անլուծելի թվացող դատական գործերով վստահորդներին արդյունավետ դատական պաշտպանություն իրականացնելու համար (ներառյալ օտարերկյա տարր պարունակող գործերով):
Միևնույն ժամանակ մեր փորձառու փաստաբանները հաճախ ներգրավվում են նաև կիրառելի օրենսդրության և ձևավորված նախադեպային իրավունքի վերաբերյալ խորը գիտելիքներ պահանջող համեմատաբար պարզ և փոքր գործերով՝ իրավունքի պրակտիկորեն բոլոր ոլորտներով:
Մեր թիմը նաև փորձառու է սնանկության վարույթների շրջանակներում վստահորդների շահերի համակարգված պաշտպանության հարցում (ներառյալ սնանկության վարույթի, քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության տարբեր գործիքների կիրառությամբ):
Տարիների փորձի ընթացքում Կոնցեռն Դիալոգը մշակել է գործիքակազմ նաև ապահովման միջոցների արագ կիրառման, պարտապանի գույքի հայտնաբերման ինչպես նաև դատական ակտերի վերջնական կատարման գործընթացներում (կատարողական վարույթներ):
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Ներկայացուցչություն քաղաքացիական գործերով, այդ թվում՝
- պայմանագրերից բխող վեճերով, ներառյալ պայմանագրերի բնեղենով կատարման պարտավորեցում, գումարի բռնագանձում, վնասների հատուցում, պայմանագրերի լուծում և այլն,
գործարքների վավերությանն առնչվող պահանջներով, - վնասների բռնագանձման պահանջներով,
- ամուսնական և ընտանեկան հարաբերություններից ծագող վեճերով,
- աշխատանքային հարաբերություններից ծագող, ինչպես նաև դրանց դադարեցման հետ կապված վեճերով,
- սեփականության ճանաչմանն ու պաշտպանությանն առնչվող վեճերով,
- բաժնետերերի միջև ծագած և կորպորատիվ այլ վեճերով,
- հատուկ վարույթներով քննվող գործերով,
- օտարերկրյա դատական ակտերի և օտարերկյա արբիտրաժային տրիբունալների որոշումների ճանաչման և կատարման թույլատրման վերաբերյալ դիմումով գործերի վարույթով,
- պայմանագրերից բխող վեճերով, ներառյալ պայմանագրերի բնեղենով կատարման պարտավորեցում, գումարի բռնագանձում, վնասների հատուցում, պայմանագրերի լուծում և այլն,
- Ներկայացուցչյություն վարչական գործերով, այդ թվում՝
- Ներկայացուցչություն վարչական մարմինների (հարկային, մաքսային, տեղական ինքնակառավարման, նախարարություններ, գերատեսչություններ և այլ) վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու նպատակով,
- Ներկայացուչություն վարչական դատարանում վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման հայցերով, ինչպես նաև մասնակցություն վարչական դատարանի հատուկ վարույթներով քննվող գործերով,
- քրեական գործերով պաշտպանություն,
- Ներկայացուցչություն Սնանկության գործերով՝ ՀՀ Սնանկության դատարանում,
- Ներկայացուցչություն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, վերաքննիչ վարչական և վերաքննիչ քրեական դատարաններում,
- Ներկայացուցչություն ՀՀ Վճռաբեկ դատարանում,
- ներկայացուցչություն հարկադիր կատարման գործընթացներում, ներառյալ հայցի ապահովման հարկադիր կատարվման վարույթներում,
- ներկայացուցչություն արբիտրաժային դատրանում (տեղական կամ արտասահմանյան),
- Ներկայացուցչություն վեճի հաշտարարության լուծման փուլում:
Դատական ներկայացուցչության ծառայության մատուցումը ներառում է անհրաժեշտ դատավարական փաստաթղթերի պատրաստում (հայցադիմում, դիրքորոշում, դիմում, առարկություն, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, հայցադիմումի պատասխան և այլ), մասնակցություն դատական նիստերին, բանակցությունների վարումը (ըստ անհրաժեշտության), ապացույցների ձեռքբերման համար անհրաժեշտ հարցումների և ապացույցներ ստանալու այլ գոծողությունների կատարում և այլ անհրաժեշտ գործողություններ: