ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Մրցակցության իրավունք
Մրցակցության իրավունք

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն արգելում է շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները։ Մանրամասներն ամրագրված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում:

Մրցակցության իրավունքի խախտման դեպքում պատասխանատվության կարող են ենթարկվել թե՛ տնտեսվարող սուբյեկտը, թե՛ պատասխանատու աշխատակիցները՝ վճարելով տուգանք, կրելով այլ հավելյալ ծախսեր և այս բոլորի բացասական ազդեցության ռիսկը։ Բացառիկ դեպքերում անհատներին կարող է սպառնալ նաև քրեական պատասխանատվություն (ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն մրցակցությունը խաթարող որոշ գործողությունների համար):

Օրենքի իմացությունն ու դրա պահանջներին հետևելը ոչ միայն հնարավորություն է ընձեռում խուսափել հնարավոր պատասխանատվությունից, այլև պայքարել անբարեխիղճ մրցակցության դրսևորումների դեմ:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն իրավաբանական աջակցություն է տրամադրում և պաշտպանում Ձեզ կորուստներից, օգնում է խուսափել Ձեր կազմակերպության հեղինակության վրա բացասական ազդեցություններից, պաշտպանում է Ձեր ընկերության շահերը տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային գործողություններից:

Առաջարկում ենք մրցակցային իրավունքին առնչվող հետևյալ ծառայությունները՝

  • Ընկերությունների և մրցակիցների (պլանա­վորվող) գործողությունների վերլուծություն, տնտեսական մրցակցության հնարավոր խախտումներ հայտնաբերելու համար, դրան ուղղված համապատասխան ընթացակարգերի մշակում (compliance)
  • Մրցակցային իրավունքի հարցերով վերլուծություններ՝ ներառյալ օտարերկյա փորձի ուսումնասիրություն
  • Միացումների և միաձուլումների (merger and accusation) ժամանակ առաջացող մրցակցային հարցերով խորհրդատվություն
  • Համակենտրոնացումների հայտարարագրում
  • Մրցակցային իրավունքի հետ կապված հարցերով ներկայացուցչություն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ինչպես նաև այլ վարչական մարմիններում
  • Գովազդի մասին պահանջների համապատասխանության հետ կապված խորհրդատվություն
  • Ներկայացուցչություն ՏՄՊՊՀ-ում և մրցակցության հարցերով զբաղվող այլ կարգավորող մարմիններում իրականացվող վարույթների ընթացքում
  • Դատական ներկայացուցչություն ընդհանուր իրավասության դատարաններում մրցակիցների հետ հնարավոր վեճերում, ինչպես նաև վարչական դատարաններում՝ պետական մարմինների (ներառյալ ՏՄՊՊՀ-ի) հետ առկա վեճերում:
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21