ՄԻԳՐԱՑԻԱ, ԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Միգրացիա, կացություն և քաղաքացիություն
Միգրացիա, կացություն և քաղաքացիություն

Հայաստանի օրենսդրությունը օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են մշտապես կամ ժամանակավորապես տեղափոխվելու ՀՀ, ընձեռնում է մի շարք հնարավորություններ՝ կացության թույլտվություն կամ քաղաքացիություն ձեռք բերելու միջոցով՝ պայմանով, որ առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքերը:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է քաղաքացիություն ստանալու «արյան իրավունքի» (jus sanguinis) սկզբունքը: Ընդհանուր կանոնն այն է, որ այն քաղաքացիները, ում ծնողները Հայաստանի քաղաքացի են, նույնպես համարվում են ՀՀ քաղաքացի: Օրենքը սահմանում է նաև դեպքեր, երբ օտարերկրացին (կամ քաղաքացիություն չունեցող անձը) կարող է դիմել քաղաքացիություն ստանալու պահանջով (նատուրալիզացիա): Այս գործընթացը էապես հեշտացվում է այն դեպքերում, երբ դիմումատուն ազգությամբ հայ է: Ընդհանուր առմամբ օրենսդրությունը սահմանում է քաղաքացիություն ստանալու հիմքերը. անձը կարող է ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն, եթե՝

  1. Մինչ դիմումի ներկայացումը երկու տարի անընդմեջ դիմումատուն ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ և նշված երկու տարվա ամուսնության ընթացքում առնվազն 365 օր ապրել են Հայաստանում կամ ունեցել են ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա,
  2. դիմումատուի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանում, և քաղաքացիություն ստանալու համար դիմել է՝ դիմումատուի 18 տարին լրանալուց հետո երեք տարվա ընթացքում:
  3. Դիմումատւն ունի հայկական ծագում:
  4. Գործող օրենքներով սահմանվում են նաև որոշ այլ հիմքեր։

Հնարավոր է նաև ձեռք բերել կացության թույլտվություն, որն օտարերկրացիներին հնարավորություն է տալիս որոշակի ժամանակահատվածում բնակվել Հայաստանում` այդ թվում, մեկ տարի (ժամանակավոր կացության կարգավիճակ), հինգ տարի (մշտական ​​կացության կարգավիճակ) և տասը տարի (հատուկ կացության կարգավիճակ): 

Ժամանակավոր և մշտական կացության ​​կարգավիճակների ձեռքբերման հիմքերը հիմնականում կապված են Հայաստանում օտարերկրացու հատուկ ներգրավվածության հետ, օրինակ` աշխատանքի կամ ուսման: Կացության հատուկ կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունները առաջին հերթին առկա են այն անձանց համար, ովքեր ունեն հայկական ծագում կամ երկրում նշանակալի ներդրումներ են կատարել: Կացության կարգավիճակների պահանջների վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր բլոգում:

Ինչ վերաբերում է մուտքի իրավունքին (վիզա), ապա ընդհանուր կանոնն այն է, որ օտարերկրացիները կարող են մուտքի վիզայի ռեժիմով մուտք գործել Հայաստան և բնակվել երկրում առավելագույնը 180 օր ժամկետով (ժամկետը կարող է տարբերվել ՝ կախված ծագման երկրից):

64 երկրների քաղաքացիներ (2020 թ.-ի դրությամբ) պետք է մուտքի վիզա և հրավեր ստանան երկիր մուտք գործելու համար: Մի շարք երկրների քաղաքացիների համար սահմանվում է առանց վիզայի ռեժիմ: Մնացած երկրների համար վիզան տրվում է Հայաստան մուտք գործելիս` համապատասխան դիմում ներկայացնելուց և պետական ​​տուրքը վճարելուց հետո: Վիզայի պահանջների հետագա մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՆԳ կայքէջի համատապատասխան բաժնում:

Կոնցեռն Դիալոգը մեծ փորձ ունի միգրացիայի հետ կապված գործընթացներում հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելու հարցում: Մեր փորձը ներառում է կացության կարգավիճակների ձեռքբերման ստանդարտ ընթացակարգերից մինչև քաղաքացիության ստանալու հետ կապված բարդ դատական ​​վեճերով ներկայացուցչությունը: Մեր մասնագետները ծառայություններ են մատուցում հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:

Այս ոլորտում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները.

  • խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և կացության կարգավիճակներին վերաբերող օրենսդրության վերաբերյալ,
  • խորհրդատվություն, աջակցություն և ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացում,
  • խորհրդատվություն, աջակցություն և ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման գործընթացներում,
  • ժամանակավոր, մշտական ​​կամ հատուկ կացության կարգավիճակների ձեռքբերման կամ երկարացման գործընթացներում խորհրդատվություն, աջակցություն և ներկայացուցչություն,
  • աջակցություն Հայաստանում ապաստան հայցող օտարերկրացիներին և ապաստանի հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն և ներկայացուցչություն,
  • խորհրդատվություն, աջակցություն և ներկայացուցչություն աշխատանքի թույլտվությունների ձեռքբերման գործընթացներում,
  • հաճախորդների ներկայացում պետական ​​մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ տարածքում ժամանակավոր կամ մշտական ​​գրանցման, երկրում փաստացի գրանցման կամ զինվորական գրանցման ժամանակ (կիրառելիության դեպքում),
  • հաճախորդների ներկայացուցչություն վարչական մարմիններում և դատարաններում` վարչական մարմինների որոշումը վիճարկելու դեպքերում (միգրացիայի հետ կապված դատական ​​գործեր)։
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21