ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
- Հեռահաղորդակցություն և մեդիա
- Մտավոր սեփականություն
- Հարկային իրավունք
- Սնանկություն և պարտքերի վերակառուցում
- Հանրային և վարչական իրավունք
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Աշխատանքային իրավունք
- Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ
- Ընտանեկան իրավունք
- Էներգետիկա (ներառյալ վերկանգնվող)
- Պարտքերի հավաքագրում
- Պայմանագրեր և պրոյեկտներ
- Միգրացիա, կացություն և քաղաքացիություն
- Բանկեր և ֆինանսական կառույցներ
- Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում
- Հանքարդյունաբերություն
- Մրցակցության իրավունք
- Անշարժ գույք և շինարարություն
- Քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն
- Դատական ներկայացուցչություն և վեճերի լուծում
- Կորպորատիվ իրավունք և վերակազմակերպումներ
Հայաստանում ամուսնաընտանեկան հարաբերությունները, այդ թվում՝ ամուսնությունը, ամուսնալուծությունը, ամուսնական պայմանագիրը, ծնողների ու երեխաների իրավունքների ու պարտականությունների իրականացման կարգը սահմանված են Ընտանեկան օրենսգրքով:
Հայաստանում ճանաչվում են պետական գրանցում ստացած ամուսնությունները: Ամուսնալուծությունները կատարավում են քաղաքացիական կացությունների գրանցման մարմնին դիմում ներկայացնելու միջոցով կամ դատական կարգով (օտարերկրյա դատարանների ակտերը ճանաչվում են միջազգային պայմանագրի ու փոխադարձության առկայությունից անկախ)․ երկու դեպքում էլ ամուսնալուծության պատճառներին նշանակություն չի տրվում:
Թույլատրված է ամուսնական պայմանագրի կնքում, որով կարող են կարգավորվել բացառապես ամուսինների գույքային հարաբերությունները: Երեխաների դաստիարակության ու ալիմենտներին առնչվող հարցերով ծնողները կարող են կնքել համաձայնագիր կամ լուծել իրենց վեճը դատական կարգով (բնակության վայրի սահմանում, տեսակցության կարգի սահմանում, ալիմենտի բռնագանձում):
Հայաստանը «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի Կոնվենցիայի անդամ է: Հայաստանը նաև մասնակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերվող և ընտանեկան հարցերով միջազգային համագործակցությունը կարգավորող մի շարք այլ պայմանագրերի, որոնց հիման վրա հնարավոր է օտարերկրյա ընտանեկան ոլորտի ակտերի ճանաչումը և կիրարկումը ՀՀ տարածքում:
Ամուսնաընտանկան իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի փորձառությունը ներառում է առավելապես բարդ, ներառյալ անդրասահմանային կամ մի քանի երկների իրավասություններ ներառող գործերով ծառայությունների մատուցումը: Ընտանեկան գործերի շրջանակներում ու դրանցով պայմանավորված պայմանագրային, գույքային, քրեական գործեր առաջանալու դեպքում Ընկերությունը մասնագիտական կարողությունները թույլ են տալիս համապարփակ ծառայություններ մատուցել նաև բոլոր հարակից գործերով:
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակ մի շարք միջազգային իրավաբանական ընկերությունների միությունների անդամ է, ինչի շնորհիվ գործնականում կարողանում է սեղմ ժամկետներում օտարերկրյա իրավունքներին առնչվող հարցերով աջակցել հաճախորդներին՝ ապահովելով համապատասխան արտասահմանյան իրավունքի մասնագետների ներգրավվածությունը:
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ամուսնաընտանեկան գործերով մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- Ամուսնաընտանեկան հարցերով իրավական ընդհանուր խորհրդատվություն,
- Ամուսնական պայմանագրերի կազմում և աջակցություն դրանց նոտարական վավերացման և դրանից բխող գործընթացների կազմակերպման հարցերում,
- Երեխանների դաստիարակության և ալիմենտներին առնչվող հարցերով համաձայնագրերի կազմում և դրանց նոտարական վավերացման աջակցություն,
- Ամուսնալուծության՝ դատական կարգով ներկայացուցչության իրականացում,
- Ամուսինների, ներառյալ նախկին ամուսինների միջև առկա վեճերով արտադատական բանակցությունների վարում,
- Հայրության ճանաչման գործերով դատական ներկայացուցչություն,
- Երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման և տեսակցության կարգի սահմանման հարցերում դատական պաշտպանություն, ներառյալ ներկայացուցչություն խնամակալության և հոգաբարձության մարմիններում և դատարանում,
- Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերով ներկայացուցչություն դատարանում,
- Ամուսիների համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման վերաբերյալ դատական ներկայացուցչություն,
- Ծնողական իրավունքների արտադատական և դատական պաշտպանություն,
- Ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու հետ կապված գործերով դատական ներկայացուցչություն
- «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերով ներկայացուցչություն, ներառյալ Հայաստան անօրինական տեղափոխված կամ Հայաստանում անօրինակ պահվող երեխայի վերդարձի վերաբերյալ դիմումով գործերի վարույթով, ինչպես նաև ՀՀ-ից ապօրինի տեղափոխված երեխաների վերադարձի հետ կապված գործընթացների կազմակերպում ՀՀ-ում և արտերկրում
- Ամուսնաընտանեկան ցանկացած այլ հարցով խորհդատվություն և դատական ներկայացուցչություն