ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
- Հեռահաղորդակցություն և մեդիա
- Մտավոր սեփականություն
- Հարկային իրավունք
- Սնանկություն և պարտքերի վերակառուցում
- Հանրային և վարչական իրավունք
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Աշխատանքային իրավունք
- Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ
- Ընտանեկան իրավունք
- Էներգետիկա (ներառյալ վերկանգնվող)
- Պարտքերի հավաքագրում
- Պայմանագրեր և պրոյեկտներ
- Միգրացիա, կացություն և քաղաքացիություն
- Բանկեր և ֆինանսական կառույցներ
- Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում
- Հանքարդյունաբերություն
- Մրցակցության իրավունք
- Անշարժ գույք և շինարարություն
- Քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն
- Դատական ներկայացուցչություն և վեճերի լուծում
- Կորպորատիվ իրավունք և վերակազմակերպումներ
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը հիմնադրման պահից (1998 թվականից) զբաղվել է քրեական գործերով մեղադրյալների պաշտպանությամբ և քրեական իրավունքի ոլորտի այլ ծառայություններ մատուցելով: 2010-2011 թվականներից քրեական իրավունքի ոլորտում ընկերությունը սկսել է մասնագիտանալ տնտեսական հանցագործությունների հետ կապված իրավական աջակցությամբ, ինչպես նաև առավելապես բարդ (հաճախ քաղաքական ենթատեքստ ունեցող) քրեական գործերով պաշտպանությամբ:
Ընկերության փաստաբաններն ունեն մեծ փորձառություն տուժողի իրավունքների պաշտպանության ոլորտում (յուրացումներ և գողությունները ընկերություններից, տնօրենների և կառավարիչների կողմից ի ընկերության բաժնետերերի իրավունքնների խախտում և այլն): Նշված գործերով վստահորդների իրավունքների պաշտպանությունը որպես կանոն ի հավելումն քրեական իրավունքի ոլորտի աջակցության, իրականացվում են քաղաքացիա-իրավական հայցերի և իրավունքների պաշտպանության այլ գործիքների համադրությամբ:
Կոնցեռն Դիալոգ փատաբանական գրասենյակը նաև հաջողված փորձառություն ունի հարկային, մաքսային, կոռուպցիոն բնույթի, փողերի լվացման և ֆինանսական ու տնտեսական ոլորտների այլ, նաև ընդհանուր բնույթի բարդ, հասարակական հնչեղություն կամ նման պոտենցիալ ունեցող գործերով վստահորդերի պաշտպանության հարցերով: Ի հավելումն բուն մասնագիտական աջակցության, ընկերությունը համագործակցում է հասարակության հետ կապերի ոլորտի կազմակերպությունների և մասնագերի, ԶԼՄ-ների հետ, տրամադրում է մամուլի քարտուղարի գործառույթներ և ապահովում է գործի ամբողջական հաղորդակցումը ՀՀ-ում և արտերկրում՝ ուղղված անձի և գործի իմիջի կառավարմանը:
Ընկերության մասնագետները տիրապետում են ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի զարգացումներին, պարբերաբար հրապարակում են հոդվածներ և համեմատական իրավական վերլուծություններ ՀՀ քրեական իրավունքի և դատավարության օրենսդրության և պրակտիկայի մասին, իրականացնում են հետազոտություններ և մասնակցում օրենսդրական փոփոխությունների քննարկումներին, օրենսդրական նախագծերի հեղինակներ են:
Կոնցեռն Դիալոգի փաստաբանները նաև հետևում են մարդու իրավունքի ոլորիտ միջազգային պրակտիկայի զարգացմանը և ինքնություն կամ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ապահովում են նաև Մարդու իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԿ) և ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մարմիններ դիմումներ և բողոքներ ներկայացնելը:
Քրեական իրավունքի ոլորտում ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- Քրեական գործերով (Կասկածյալի, մեղադրյալի և ամբաստանյալի) պաշտպանություն
- առկա կասկածի և (կամ) մեղադրանքի պարզաբանում մեղադրյալին, իսկ դրա անորոշ լինելու դեպքում համապատասխան միջնորդության ներկայացում վարույթն իրականացնող մարմնին,
- գործում առկա ապացույցների ուսումնասիրություն և դրանց թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության գնահատում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ չափանիշների լույսի ներքո,
- պաշտպանական մարտավարության մշակում,
- հարցաքննությունների ուղեկցում,
- մասնակցություն այլ քննչական գործողություններին,
- վարույթն իրականացնող մարմնի անօրինական և անհիմն գործողությունների և որոշումների բողոքարկում, ինչպես նաև մասնակցություն գործի դատական քննության ընթացքում,
- քրեական գործով դատաքննության բոլոր փուլերում պաշտպանություն, ներառյալ որոշումների բողոքարկում ՀՀ Վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարան:
- Իրավաբանական խորհրդատվություն
- հանցագործությունից տուժած անձին՝ քրեական վարույթի միջոցով իր խախտված իրավունքների վերականգնման հնարավորության գնահատման համար,
- վկայի քրեադատավարական կարգավիճակ ունեցող անձին՝ իր իրավունքներն ու պարտականությունները պարզաբանման նպատակով, ինչպես նաև վկայի և կասկածյալի համար նախատեսված հարցերը տարանջատելու համար,
- կասկածյալին կամ մեղադրյալին՝ իրենց վերագրվող հանցանքի հիմնավորվածությունը գնահատելու և դրա հիման վրա պաշտպանական մարտավարություն ընտրելու համար:
- Տուժողի ներկայացուցչություն մինչդատական վարույթում և դատարանում
- հանցագործության մասին հաղորդման նախապատրաստում,
- հանցագործության մասին հաղորդումից բխող նյութերի նախապատրաստման ընթացքում անձի շահերի պաշտպանություն,
- քրեական գործի հարուցման դեպքում անձի շահերի պաշտպանություն նախաքննության ընթացքում,
- քրեական գործի հարուցման մերժման մասին կայացրած որոշման դեպքում՝ որոշման բողոքարկում,
- գործի դատական քննության փուլում տուժողի շահերի ներկայացուցչություն,
- քրեական գործի հարուցումից հետո հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի վերականգնման վերաբերյալ քաղաքացիական հայցի ներկայացում:
- Վկայի շահերի պաշտպանություն մինչդատական վարույթում և դատարանում
- վկայի իրաբանական ուղեկցում ՀՀ քրեական հետապնդման մարմիններում, ինչպես նաև դատարանում:
- Բողոքարկման ենթակա բոլոր տեսակի որոշումների և դատական ակտերի բողոքարկում
- մինչդատական վարույթի ընթացքում կայացված բողոքարկման ենթակա բոլոր տեսակի որոշումների բողոքարկում,
- Ընդհանուր իրավասության դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի վերջնական դատական ակտերի բողոքարկում:
- Քրեական իրավունքի ոլորտի աջացկություն կորպորատիվ հաճախորդներին
- քրեական իրավունքի հարցերով իրավական կարծինքերի և եզրակացությունների պատրաստում,
- ընկերության շահերի պաշտպանություն քրեական վարույթի շրջանակներում (որպես տուժող, որպես անուղղակի մեղադրյալ և այլն),
- ներկայացուցչյուն և խորհրդատվություն ընկերություններում քննչական գործողություններ կատարելու ժամանակ (խուզարկություններ, առգրավումներ և այլն), և համապատասխան որոշումների բողոքարկում,
- աջակցություն ընկերության ներրքին հետաքննություններին, ներառյալ կոռուպցիոն հարցերով: