ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Պարտքերի հավաքագրում
Պարտքերի հավաքագրում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 2011 թվականից  վստահորդ կազմակեպրություններին մատուցում է  ժամկետանց պարտքերի հավաքագրման մասնագիտացված ծառություն։ Ծառայությունը ներառում է ինչպես ոչ իրավաբանական աջակցություն (soft collection), այնպես էլ հավաքագրման հարցերով դատական գործընթացների վարում: 2020 թվականից ծառայությունը մատուցվում է առանձին Delex ապրանքանիշի ներքո:

Կոնցեռն Դիալոգում պարտքերի հավաքաագրումը կազմակերպվում է գործընթացի առանձին խնդիրների լուծման մեջ մասնագիտացված թիմերի միջոցով, որոնք համալրված են բարձր հմտություններ ունեցող իրավաբաններով և փաստաբաններով, ինչպես նաև խնդրի լուծմանն աջակցող այլ բարձրորակ մասնագետներով: 

Ընկերությունում գործում է ավտոմատացված զանգերի կենտրոն, պարտապանների հետ բանակցությունների վարման և հաշտությունների կնքման, ինչպես դատական ներկայացուցչություն ապահովող, Հարկադիր կատարման գործընթացների կազմակերպման և կառավարման խմբեր։

Տարիների ընթացքում կուտակված փորձի հիման վրա մշակվել և պարբերաբար կատարելագրոծվում է համապատասխան գործընթացների և փաստաթղթաշրջանառության կառավարման էլեկտոնային համակարգեր։ Ձևավորվել են տարբեր խնդիրները վերլուծելու և դրանք լուծելու համար յուրահատուկ մոտեցումներ։

Պարտքերի հավաքագրման նշված ծառայությունը նախատեսված է իրար նման (ստանդարտացված) զգալի քանակի ընթացիկ պարտապաններ ունեցող կազմակերպությունների համար, ինչպես օրինակ հեռահողրակցության օպերատորները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, բանկերն ու ֆինանսական ոլորտի այլ կազմակեպրությունները, մանրամեծածախ մատակարարումներում ներգրավված կազմակերպությունները և այլն: 

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունը նաև իրականացնում է առանձին վերցրված պարտքերի հավաքագրման ծառայություն, որպես դատական ներկայացուցչության պրակտիկայի մաս՝ կրկին կիրառելով փաստացի հավաքագրված գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս:

Ծառայությունը օգտակար է ինչպես այն կազմակրպությունների համար, որոնք չեն ցանկանում զբաղվել պարտքերով և դրանց հավաքագրումն ամբողջությամբ փոխանցում են արտաքին խորհրդատուներին, այնպես էլ այն կազմակեպրություններին, որոնք ցանկանում են օգտվել մեր ծառայություններից առկա սեփական ռեսուրներն ուժեղացնելու կամ կուտակված պարտքերի ծավալը սպասարկելու նպատակով: 

Պարտքերի հավաքագրումն իրականացնելու համար մատուցում ենք ծառայություններ՝ բոլոր   գործընթացները պայմանավորված վստահորդի պարտքի առանձնահատկությունից՝ 

  • Արտադատական գործընթաց - Պարտապանները բանավոր և գրավոր կարգով տեղեկացվում են  պարտքի մասին: Հեռախոսային կենտոնի աշխատակիցները տեղեկացնում և բացատրում են պարտապաններին պարտքերի չվճարման հետևանքների, ինչպես նաև  դատական ընթացակարգով պարտքի բռնագանձման դեպքում դատական ծախսերի հավելման և այլ բացասական հետևանքների մասին՝ հորդորելով վճարել առկա պարտքը: Գործնթացն իրականացվում է ինչպես հավաքագրման սկզբում, այնպես էլ հետագա փուլերում, երբ ընկերության աշխատակիցները պարբերաբար կապ են հաստատվում պարտապանի հետ՝ հորդորելով վճարել պարտքը, իրազեկելով հետագա գործընթացների հետևանքով սպասվող բարդությունների մասին (օրինակ հաշիվների սառեցման ռիսկ); Առաջարկում են նաև հաշտության տարբերակ կամ ժամանակացույցով վճարման հնարավորություն (եթե ադպիսիք ընդունելի են վստահորդի համար):
  • Դատական գործընացներ - պարտքերի հավաքագրումն իրականացվում է վճարման կարգադրություն արձակելու դիմումով / հայցադիմումով դատարան դիմելու միջոցով (կախված պարտքի առանձնահատկությունից, չափից և այլ հանգամանքներից վստահորդի հետ համաձայնությամբ կարող են չներկայացվել ՎԿ դիմումներ կամ հայցադիմումներ): Ըստ անհրաժեշտության իրականացվում է նաև դատական ներկայացուցչություն, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավարական փաստաթղթերի ներկայացում և ներկայացուցչություն, եթե նման գործընթացներ տեղի են ունենում: Եթե առկա է արբիտրաժային համաձայնագիր, ապա գործընթացը կազմակերպվում է հաշվի առնելով արբիտրաժային համաձայնության առանձնահատկությունները:
  • Հարկադիր կատարման գործընթացներ - Հարկադիր Կատարման Ծառայության հետ ակտիվ աշխատանք է տարվում՝ ապահովելու համապատասխան ընթացակարգերի իրականացումը, ներառյալ գույքի հայտնաբերումը և բռնագանձման տարածումը՝ անկախ պարտքի չափից: Ակտիվ աշխատանք է տարվում նաև աճուրդների ժամանակ գույքի՝ առավել արագ և հնարավորինս բարձր գնով վաճառելու ուղղությամբ՝ ապահովելով պարտքերի փաստացի հավաքագրման բարձր տոկոս:

Յուրանատուկ է նաև մատուցվող ծառայությունների գնագոյացումը: Վստահորդը, որպես կանոն, վճարում է միայն հավաքագրված, այն է իր բանկային հաշվին մուտք եղած գումարի համապատասխան տոկոսը: Այսինքն քանի  դեռ վստահորդը չի ստացել բռնագանձված գումարը՝  որևէ գործընթացի սպասարկման, հայցադիմումը դատարան ուղարկելու կամ այլ  ծառայություններ կատարելու համար վճարներումներ չեն կատարվում (բացառությամբ պետական տուրքի համար նախատեսված և  նմանատիպ այլ վճարներից): Կոնկրետ տոկոսի չափը կախված է պարտքի տեսակից, միջին չափից և պարտքի այլ առանձնատակություններից և պայմանավորվում է անհատապաես:

Որպես կանոն Կոնցեռն Դիալոգը կարողանում է շուկայի այլ մասնակիցների համեմատ ավելի բարենպաստ պայմաններով ծառայություն տրամադրել:  Ծառայության ձևավորման փուլում նշված մոտեցումը ՀՀ շուկայում եղել է հեղափոխական, և մինչև հիմա դեռ նմանատիպ ծառայություններ մատուցող ոչ բոլոր կազմակեպրություններն են անցել ամբողջությամբ «ստեղծված իրական արժեքի» հիման վրա վճար ստանալու սկզբունքին:

ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21