ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՒ ՄԻԵԴ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ
Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ

ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով որ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հայաստանն անդամակցում է մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ պայմանագրերի, ինչպես նաև ճանաչում է մի շարք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի հնարավոր խախտումները անհատական դիմումներով քննելու իրավասությունը: ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտականություններին համաձայն ստեղծված վերոհիշյալ մեխանիզմները ոչ միայն իրավունքների և ազատությւոնների խախտումների վերացման, այլև դրանց խախտման կանխման գործուն գործիքակազմ են նախատեսում:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում ամենատարածված միջազգային պայմանագիրը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական Կոնվենցիային է: Նշված կոնվենցիայի հիման վրա անդամ պետությունները հիմնադրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն իրավասու է քննելու ինչպես միջպպետական գործեր, այնպես էլ անհատական դիմումներ՝ կոնվենցիայի անդամ պետության կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման ճանաչման և վերացման պահանջի վերաբերյալ: Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը միջազգային իրավական ատյան է, որի գործունեությունն ուղղված է վերահսկելու անդամ պետությունների կողմից Կոնվենցիայով ամրագրված միջազգային ստանդարտների պահպանումը ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային իրավահարաբերություններում (ամեն դեպքում ենթադրվում է որ անդամ պետությունները, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը պետք է կոնվենցիայով երաշխավորված իրավունքները իրացնեն ներպետական գործընթացներում, և դատարանը ունի հավելյալ իրավասություն, երբ ներպետական միջոցները ունակ չեն ապահովել նշված իրավունքների ամբողջական պաշտպանությունը): Գործի քննության արդյունքում դատարանը պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշմամբ կարող է պարտադրել անդամ պետությանը ճանաչել խախտումը, վերացնել այն, տրամադրել նյութական և/կամ ոչ նյութական վնասի համարժեք հատուցում, ինչպես նաև մշակել իրավական կառուցակարգեր նմանաբնույթ խախտման հեման նպատտագայում կանխակով: ՀՀ օրենսդրության համաձայն նշված որոշումները հիմք են ներպետական դատական որոշումները վերանայելու համար:

Մարդու իրավունքների միջազգային իրավունքի պաշտպանության կարևոր ինստիտուցիանոլ օղակ են ձևավորում Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերը, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է կոնվենցիայի կիրառման նկատմամբ վերոհսկողության մեխանիզմներ: Նշված գործիքակազմը ՀՀ-ում համեմատաբար նոր է սկսում տարածում ստանալ, և դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում:

Վերահսկման մեխանիզմերից են անդամ պետությունների կողմից պարտադիր կերպով ներկայացվող կոնվենցիաների կիրարկման վերաբերյալ պարբերական հաշվետվությունները: Միաժամանակ կոնվենցիաների լրացուցիչ արձանագրություններով նախատեսվում է համապատասխան ոլորտի փորձագետներից բաղկացած անկախ մարմիններ, որոնք իրավասու են քննելու ինչպես անհատական այնպես էլ միջպետական դիմում-գանգատներ (գործում է այդպիսի յոթ մարմին, սակայն ՀՀ-ն դեռևս չի ընդունում բոլորի իրավասությունը): ՄԱԿ մարմիններին դիմելու ընթացակարգը թերևս լինելով նոր հայկական պրակտիկ իրականությունում, իրենից ներկայացնում է խախտման ՄԻԵԴ-ի համեմատաբար առավել արագ քննության ատյան:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն իրավաբանական աջակցություն է տրամադրում ինչպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումը ներպետական պաշտպանության միջոցների գործադրմամբ վերացնելու, այնպես էլ վերոհիշյալ ատյաններին դիմելու շրջանակներում: 

Իրավունքների պաշտպանության կարևոր օղակ են կազմում նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ դատական մարմիններում վարույթները, ներառյալ տարբեր կառույցներում գործող մարդու իրավունքների հանձնակատարների վարույթները, ինչպես նաև քաղաքական մարմինների (օրինակ ԵԽԽՎ) և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների (Human Rights Watch, Amnesty International, European Prison Litigation Network և այլն) կողմից ընդունվող զեկույցները: Վերջիններս առավել կարևոր են փաստերի ամրագրման և դրանց իրավական գնահատականներ ստանալու հետ կապված: 

Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • Մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ համալիր վերլուծության կազմում՝ հիմք ընդունելով միջազգային կազմակերպությունների կողմից ձևավորված նախադեպային պրակտիկան, ներպետական դատական ատյաններում նշված նորմերի անմիջական կիրառությունն ապահովելու նպատակով դատավարական փաստաթղթերում վերլուծությունների ներառում և պահանջների ձևակերպում,
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում-գանգատի ներկայացում, ինչպես նաև դատարանի համապատասխան կանոնների, այդ թվում՝ դիմումի առաջնահերթության կարգով քննության (կանոններ 40 և 41) և միջանկայլ միջոցների կիրառման վերաբերյալ (կանոն 39) միջնորդությունների ներկայացում, հարուցված վարույթում, ինչպես նաև՝ գանգատի լսումներին ներկայացուցչություն (եթե լսումներ նշանակվում են),
  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի խախտման առնչությամբ Մարդու իրավունքների Հանձնաժողով անհատական բողոքի ներկայացում, այդ թվում՝ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ միջնորդությունների ներկայացում, հարուցված վարույթում ներկայացուցչության ապահովում,
  • Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի խախտման կապակցությամբ անհատական բողոքի ներկայացում, այդ թվում՝ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ միջնորդությունների ներկայացում, հարուցված վարույթում ներկայացուցչություն ապահովում,
  • Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդու Իրավունքների Խորհուրդ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կապակցութամբ դիմում-բողոքի ներկայացում, հարուցված վարույթում ներկայացուցչության ապահովում,
  • Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հետ հաղորդակցության վարում, դիմումների և բողոքների, հարակից նյութերի ուղարկում, այդ թվում՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքնեիր հանձակատարի ուշադրությունը հայցող դիմումների նախապատրաստում,
  • Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ հաղորդակցության վարում, վերաբերելի նյութերի ներկայացում:
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21