ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Հանքարդյունաբերություն
Հանքարդյունաբերություն

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության հիմնաքարերերից է: 2015թ. հանքարդյունաբերությունն աճել է 50,4%-ով և կազմել է Հայաստանի ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 16,7%: Հայաստանի արտահանման ավելի քան կեսը հանքային խտանյութերը ու մետաղներն են կազմում: 2020 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության հանքային ռեսուրսների պետական ռեգիստրում ներկայումս կարծր հանքանյութերի 670 հանքավայր է գրանցված /այդ թվում մետաղների 30 հանքավայր/:

2011 թվականից սկսած «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը մասնագիտացած է հանքարադյունաբերության ոլորտում։ 2011 թվականից սկսած Հայաստանում ներկայացնում ենք խոշոր հանքարդյունահանող ընկերությունների և աջակցում ենք դրանց գործունեությանը: Մենք մեծ փորձ ունենք տարբեր բնագավառներում՝ սկսած աշխատանքային, հարկային և վարչական վեճերում ընկերությունների ներկայացուցչությունից մինչև ընկերությունների գործունեության ընթացիկ աջակցություն: Մեր պորտֆոլիոյի կարևոր մասերից մեկն է կազմում հանքարդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունների իրավական աուդիտը, որը որպես կանոն իրականացվում է մինչև նման ընկերությունների ձեռքբերումը, ինչպես նաև վստահորդների շահերի պաշտպանությունը կարգովորման հարցերում, ներառյալ՝ Հայաստանում ընդերքի տեսչական մարմնի համապատասխան ակտերի բողոքարկումը և հանքարարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները:

Հանքարդունաբերության ոլորտում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները․

Իրավաբանական խորհրդատվություն այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են մուտք գործել Հայաստանի հանքարդյունաբերության շուկա: Մասնավորապես, տրամադրում ենք խորհրդատվություն հետևյալ հարցերում՝

  • ընդերքօգտագործման իրավունքի, կառուցապատման և այլ թույտվությունների ստացման ընթացակարգեր, պահանջներ և սահմանափակումներ, ինչպես նաև աջակցություն նման թույլտվությունների համար դիմելու գործընթացում,
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գորընթացների ու պահանջներ, ինչպես նաև աջակցություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հետ կապված գործընթացներում/այդ թվում համապատասխան փորձագետների ու մասնագետների ներգրավվմամբ/,
  • հանքարդյունաբերական նախագծերի իրականացման համար հող ձեռք բերելու/ստանալու առկա  մեխանիզմներ,
  • ընկերության արդյունավետ կազմակերպա-իրավական ձև ընտրելու և նախագծի իրականացման համար հատուկ իրավաբանական անձ հիմնելու գործընթացում։

Բացի այդ, մենք`

  • աջակցում ենք վստահորդներին հասկանալու հանքարդյունաբերության ոլորտում գործունեության հարկային օրենսդրությունը և խորհրդատվություն ենք տրամադրում հարկային օպտիմալ մեխանիզմներ որդեգրելու վերաբերյալ,
  • օժանդակում ենք պետական մարմինների և մասնավոր անձանց հետ նախագծային պայմանագրերի շուրջ բանակցությունների վարմանը,
  • աջակցում ենք գտնել հնարավոր գնման աղբյուրներ:

Մենք աջակցում ենք վստահորդների, ովքեր ցանկանում են գործարքներ կնքել հանքարդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունների հետ (և որպես կանոն նման ընկերությունների, դրանց ակտիվների ձեռքբերումից առաջ և ընթացքում)․ Մասնավորապես՝

  • մինչև կազմակերպության ձեռքբերումը, իրականացնում ենք թիրախ ընկերության մանրամասն իրավական աուդիտ, ինչը ներառում է վերջինիս լիցենզիաների, թույլտվությունների, դրանց հիմքում ընկած փաստաթղթերի, գործարքների, հարկային և այլ պարտավորությունների, աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ մանրամասն ուսումնասիրություն,
  • մենք աջակցում ենք գործարքի շուրջ ընթացող բանակցություններում և դրանց հիմքում ընկած պայմանագրերի մշակման հարցում: Ինչն ամենակարևորն է, մենք աջակցում ենք համաձայնեցնել անհրաժեշտ երաշխավորություններ և հայտարարություններ, որոնք թույլ կտան մեղմացնել գործարքի հետ կապված ռիսկերը,
  • գործարքի կնքման փուլում աջակցում ենք ապահովել կիրառելի վարչական պահանջներին համապատասխանությունը (օրինակ՝ նախատեսված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի կողմից):

Մենք ընթացիկ խորհրդատվություն ենք տրամադրում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին, մասնավորապես՝

  • կարգավորող հարցերի (հանքարդյունաբերական և բնապահպանական) վերաբերյալ ընդհանուր խորհրդատվություն, այդ թվում ՝ ստուգումների ընթացքում, ինչպես նաև համապատասխան որոշումների բողոքարկման ընթացակարգերի շրջանակներում,
  • ընդհանուր խորհրդատվություն աշխատանքային իրավունքի և ոլորտին հատուկ հարցերի վերաբերյալ,
  • խորհրդատվություն հարկային իրավունքի հարցերով, ներառյալ ռոյալթիների և ոլորտին բնորոշ հատուկ այլ հարցերի վերաբերյալ,
  • ներկայացուցչություն վարչական մարմինների հետ հարաբերություններում՝ վարչական վարույթների շրջանակներում:

Վերջապես, Հանքարդյունաբերության ոլորտում հարաբերություններից ծագող վեճերում ներկայացուցչությունը/վեճի կարգավորման թե´ պայմանագրով նախատեսված, թե´ այլընտրանքային մեխանիզմներով/ մեր փորձի նշանակալի մասն է կազմում: Մենք ներկայացնում են վստահորդներին/հատկանշական է, որ մենք թե´ հանքարդյունահանող ընկերությունների, թե´ նրանց աշխատողների ներկայացուցչության մեծ փորձ ունենք/ աշխատանքային վեճերում, հարկային վեճերում, էկոլոգիական աուդիտից ծագող վեճերում և վարչական և պետական մարմինների հետ այլ վեճերում:

Այս ոլորտում ընկերության վերջին ուշագրավ գործերը ներառում են՝

  • Ընկերությունն իրականացրել է երեք ընկերությունների (երկուսը՝ ոլորտում խոշորագույն ընկերություններ) համապարփակ իրավական աուդիտ, որոնք ունեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա՝ 2020 թվականին ընդերքօգտագործող ընկերություններում անուղղակի բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ձեռքբերման կարգով. խորհրդատվությունը ներառել է հանքարդյունաբերության լիցենզիաների լիարժեք իրավական աուդիտ, ընդերքօգտագործման իրավունք ունեցողների կողմից հանքարդյունաբերության և բնապահպանական օրենսդրության և կանոնակարգերի պահանջների կատարում, անշարժ գույքի իրավական աուդիտ, կորպորատիվ հարցեր, պայմանագրային հարցեր, հարկային օրենսդրության հետ կապված հարցեր, դատական հարցեր և թիրախային ընկերություններին վերաբերող այլ հարցեր: Խորհրդատվությունը նաև ներառել է աջակցություն համապատասխանության հարցերին, ներառյալ հակամենաշնորհային կարգավորման հետևանքների, ինչպես նաև իրական շահառուների (UBO) հայտարարագրի համար կիրառվող կանոնակարգերի հետ կապված հարցերում:
  • Ընկերությունը խորհրդատվություն է տրամադրել հաճախորդին, որը նպատակ ունեներ 2019 թվականին ձեռք բերել օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա ունեցող ընկերություն։ Այս գործը ներառել է սկզբից մինչև վերջ խորհրդատվություն ձեռքբերման վերաբերյալ, ներառյալ՝ գործարքի բանակցությունների ընթացքում հաճախորդին աջակցություն, թիրախային ընկերության համապարփակ իրավական աուդիտ, իրավական աուդիտի արդյունքների հիման վրա Ռիսկերիի մատրիցայի մշակում և գործարքի համապատասխան կառուցվածքի մշակում։ Այս գործի շրջանակներում նաև խորհրդատվություն է տրամադրվել համապատասխանության հարցերի վերաբերյալ, ներառյալ հակամենաշնորհային կարգավորման հետևանքների, հարկային հետևանքների և իրական շահառուների հայտարարագրերի համար կիրառվող կանոնակարգերի հետ կապված հարցերում:
  • Ընկերությունն իրականացրել է ոսկու արդյունահանման լիցենզիա ունեցող դեռ գործունեություն չիրականացնող ընկերության համապարփակ իրավական աուդիտ (ներառյալ հանքարդյունաբերության լիցենզիայի իրաական աուդիտ) մինչև 2019 թվականին դրան բաժնետոմսերի ձեռքբերումը։ Ընկերության կողմից իրականացված իրավական աուդիտի արդյունքների հիման վրա գործարքը չի փակվել իրավական աուդիտի ընթացքում հայտնաբերված լուրջ ռիսկերի և խնդիրների պատճառով:
  • 2011-2016 թվականների ընթացքում ընկերությունը լիարժեք իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել Հայաստանի խոշորագույն մետաղական հանքավայրերից մեկի ընդերքօգտագործողին: Խորհրդատվությունը ներառում էր վստահորդի ներկայացումը լայնամասշտաբ դատական վեճերում, ինչպիսիք են հանքարդյունաբերության և բնապահպանական կիրառելի կանոնակարգերի ենթադրյալ խախտումների համար մի շարք բնապահպանական վարչական ակտերի բողոքարկումը (ներառյալ վարչական մարմիններում բողոքարկումները), հանքարդյունաբերության հետ կապված հարկային կանոնակարգերի ենթադրյալ խախտումների համար (ներառյալ ռոյալթիները) վարչական ակտերի բողոքարկումը, ինչպես նաև ներկայացնելով շուրջ 100 այլ «սովորական» վարչական վարույթներ և դատական գործեր (աշխատանքային, քրեական և այլն):
  • Ընկերությունը ներկայացնում է վստահորդի շահերը հանքարդյունաբերության և բնապահպանական օրենսդրության ենթադրյալ խախտումների համար ակտի բողոքարկմանն առնչվող վեճերում: Գործը հատկանշական է նրանով, որ բողոքարկումների հիմքում ընկած է բացառապես ստուգման ընթացակարգային խախտումները, որոնց հիման վրա ընդունվել է ակտը, և, ամենայն հավանականությամբ, կարևոր ազդեցություն կունենա գործող օրենքների հետագա կիրառման և մեկնաբանման վրա:
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21