ԱՐԲԻՏՐԱԺ ԵՒ ՎԵՃԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում
Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում

Վեճերի լուծման ավանդական մեխանիզմներից (դատարաններից) զատ, ՀՀ-ում առկա են նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ: Հայաստանում գործում է «Առևտրային արբիտրաժի» մասին ՀՀ օրենքը, որն ընդհանուր առմամբ համապատասխանում է UNCITRAL-ի մոդելային օրենքին: Նշված օրենքի հիման վրա ՀՀ-ում գործում են մի շարք մշտական արբիտաժային հաստատություններ: ՀՀ օրենսդրությունը նաև թույլատրում է ad hoc արբիտրաժային տրիբուալների գործունեությունը: ՀՀ֊ն միացել է Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին (Նյու Յորքի) կոնվենցիային 1997 թվականից, որի հիման վրա ՀՀ-ում ճանաչվում են կոնվենցիայի անդամ երկրների արբիտրաժային դատարանների որոշումները, իսկ ՀՀ արբիտրաժային դատարանների որոշումներն էլ ճանաչվում և կիրառվում են համապատասխան անդամ պետությունների տարածքում:

2014 թվականից ՀՀ-ում գործում է հաշտարարությունը (մեդիացիան)՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեկ այլ ֆորմալացված մեխանիզմ: Հայաստանի Հանրապետությունը նաև 2019 թ. ստորագրել է Հաշտարարության արդյունք հանդիսացող՝ վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան («Սինգապուրի մեդիացիոն կոնվենցիան»):

Միևնույն ժամանակ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք բացառում են վեճը դատարանին հանձնելը, եթե առկա է վեճն արտադատական կարգով լուծելու համաձայնություն (բանակցություններ, մեդիացիա, արբիտրաժ և այլն) և նման համաձայնագրով նախատեսված հնարավորությունը դեռ սպառված չի (օրինակ բանակցությունների համար առանձնացված ժամկետը դեռ ավարտված չի, կամ արբիտրաժային համաձայնությունը դեռ գործում է և այլն): Նման կարգի խախտմամբ ներկայացված հայցադիմումը չպետք է վարույթ ընդունվի, իսկ վարույթ ընդունված հայցադիմումը ենթակա է առանց քննության թողնելու: Կարելի է պնդել որ ՀՀ օրենսդրությունը բարենպաստ է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացման համար: Օրենսդրությունը նաև նախատեսում է կարգավորումներ դատարանի կողմից արբիտրաժին աջակցություն ցույց տալու, հայցի ապահոցումներ, ներառյալ նախնական ապահովումներ, կիրառելու, և արբիտրաժի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարելու վերաբերյալ:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունը տարիներ շարունակ ակտիվորեն ներգրավված է եղել տեղական և միջազգային, այդ թվում՝ առևտրային և ներդրումային արբիտրաժային գործընթացներում: Ավելին, ընկերությունը և վերջինիս առանձին մասնագետները ակտիվորեն ներգրաված են ՀՀ֊ում արբիտրաժի ինստիտուտի զարգացման և դրա բարելավմանն ուղղված մի շարք նախագծերում: Ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Արբիտրների Ասոցիացիայի հիմնադիր անդամ և նախագահը: Ասոցիացիայի նպատակ է հետապնդում բարձրացնել ՀՀ֊ում արբիտրաժի դերը և խրախուսել վեճերը արբիտրաժի միջոցով լուծելը։

2020 թվականից ընկերությունում գործում է մշտապես գործող արբիտրաժին հաստատություն՝ Երևանի արբիտրաժային ինստիտուտը:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները տեղական և միջազգային արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման այլ մեխանիզմների ոլորտներում.

  • Ներկայացուցչություն ՀՀ տարածքում մշտական գործող և ad hoc արբիտրաժներում (ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժ, Optimus Lex արբիտրաժային կենտրոն, UNCITAL կանոնների հիման վրա գործող ad hoc արբիտրաժ և այլն),
    ներկայացուցչություն օրենքի հիման վրա ստեղծված վեճերի այլընտրանքային լուծման մարմիններում (ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար, կարգավորող մարմիններ և այլն),
  • Ներկայացուցչություն միջազգային և օտարերկրյա արբիտրաժային գործընթացներում (ICC, LCIA, AAA և այլն)
  • Ներկայացուցչություն Միջազգային արբիտրաժներում, այդ թվում ICSID (International Center for Settlement of International disputes) և հանրային միջազգային իրավունքով կարգավորվող այլ կառույցներ, այդ թվում՝ որպես տեղական խորհրդատու,
  • Ներկայացուցչություն FIDIC տիպային պայմանագրերի հիման վրա կազմավորված բանակցային, վեճերի լուծման (DAB) և արբիտրաժային գործընթացներում,
    ներկայացուցչություն ՀՀ և օտարեկրյա մեդիացիայի վարույթի շրջանակներում և պայմանագրային վեճերի լուծման բանակցություններում,
  • Տեղական և Միջազգային արբիտրաժային գործընթացներում ՀՀ օրենսդրության վերաբերյալ մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունների տրամադրում,
  • Ներկայացուցչություն արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումով գործերի վարույթով,
  • Ներկայացուցչություն արբիտրաժային վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով գործերի վարույթով,
  • Ներկայացուցչություն օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումներով գործերի վարույթով,
  • Ներկայացուցչություն արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթով (ներառյալ ապացույցներ պահանջելու, պահանջի նախնական ապահովում և այլ ընթացակարգային հարցերով)
  • Խորհրդատվություն ՀՀ արբիտրաժային օրենսդրության, արբիտրաժային համաձայնագրի կիրառելիության, կատարման, վավերության և փոխկապակցված այլ հարցերի վերաբերյալ,
  • Արբիտրաժային ծառայություններ՝ գրասենյակին կից գործող մշտական Երևանի Արբիտրաժային ինստիտուտի միջոցով, և ad hoc արբիտրաժի համաձայնությունների շրջանակներում:

Գրասենյակի հատկանշական գործերը այս ոլորտում ներառում են՝

  • Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը (միջազգային խորհրդատուի հետ մեկտեղ ներգրավվել է որպես տեղական խորհրդատու) Էդմոն Խուդյանը և Արին Կապիտալն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (Ներդրումային արբիտրաժ ICSID-ում),
  • Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը (միջազգային խորհրդատուի հետ մեկտեղ ներգրավվել է որպես տեղական խորհրդատու) ճանապարհաշինության ոլորտում կապալառուի հետ FIDIC Pink Book պայմանագրից բխող վեճերի շրջակներում Առևտրի Միջազգային Պալատի կանոնների համաձայն հարուցված արբիտրաժային և փոխկապակցված գործընթացներում,
  • Ընկերությունը խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բանկի բաժնետերերի միջև ծագած վեճի շրջանակներում (LCIA կանոնների համաձայն կազմավորված արբիտրաժի շրջանակներում), այդ թվում՝ խորհրդատվություն է տրամադրում ՀՀ օրենսդրութունով կարգավորվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև աջակցում է փաստաթղթերի բացահայտման փուլում,
  • Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը վերջինիս ծառայություններ մատուցողի հետ FIDIC տիպային պայմանագրից բխող վեճի շրջանակներում Առևտրի Միջազգային Պալատի կանոնների համաձայն հարուցված արբիտրաժային գործընթացներում:
  • Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը FIDIC Yellow book արբիտրաժի շրջանակներում, ինչպես նաև դրա հետ կապված հաշտության բանակցություններում և փոխկապակցված դատական գործընթացներում, ad hoc արբիտրաժի ձևավորման գործնթացներում (անկախ պայմանագրի կարգավորումներից): Գործի նախնական փուլերում ներգրավված է եղել Արամ Օրբելյանը որպես ՀՀ Արդարադատության փոխնախարար, այնուհետև խորհրդատվություն տրամադրել է ընկերությունը),
  • Ներկայացուցչություն Չեխիայում կայացված մոտ երեսուն միլիոն եվրո պահանջով արբիտրաժային որոշման ՀՀ-ում ճանաչման և կատարման դատական վարույթի շրջանակներում,
  • մի շարք գործեր միջազգայնօրեն «ոչ հանրահայտ» օտարերկրյա արբիտրաժային դատարաններում վարույթների շրջանակներում (այդ թվում՝ Բուլղարիա, Նիդերլանդներ):
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21