ԲԱՆԿԵՐ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
- Հեռահաղորդակցություն և մեդիա
- Մտավոր սեփականություն
- Հարկային իրավունք
- Սնանկություն և պարտքերի վերակառուցում
- Հանրային և վարչական իրավունք
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Աշխատանքային իրավունք
- Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ
- Ընտանեկան իրավունք
- Էներգետիկա (ներառյալ վերկանգնվող)
- Պարտքերի հավաքագրում
- Պայմանագրեր և պրոյեկտներ
- Միգրացիա, կացություն և քաղաքացիություն
- Բանկեր և ֆինանսական կառույցներ
- Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում
- Հանքարդյունաբերություն
- Մրցակցության իրավունք
- Անշարժ գույք և շինարարություն
- Քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն
- Դատական ներկայացուցչություն և վեճերի լուծում
- Կորպորատիվ իրավունք և վերակազմակերպումներ
Ֆինանսաբանկային ոլորտը Հայաստանի տնտեսության առավել զարգացած հատվածներից է: Այս ոլորտի հիմնական դերակատարները բանկերն են, այնուհետև ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները, վերջին տարիներին ակտիվություն են դրսևորում նաև ներդրումային ֆոնդերը և ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունները: Կապիտալի շուկաներն ու ներդրումային ֆոնդերը շարունակում են մնալ ձևավորման փուլում, չնայած 2013 թվականից կառավարության կողմից կատարվող աշխատանքների, ներառյալ ձևավորմանը նպաստող օրենսդրական փոփոխություններին (ՀՀ-ում ուղենիշային եվրոբոնդերի առաջին հրապարակային թողարկում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ձևավորում): Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներն դեռևս առանձնապես ակտիվ չեն նաև արտասահմանյան կապիտալի շուկաներում:
Ֆինանսաբանկային ոլորտն ամբողջությամբ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, որը նաև ոլորտի կանոնակարգման համար համապատասխան կարգավորումների (ներառյալ համապատասխան պարտադիր նորմաիտնվերի) մշակողն ու ոլրոտի կազմակերպությունների վերահսկողն է:
Ֆինանսական ոլորտը, կորպորատիվ իրավունքի հետ միասին Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության պրակտիկայի հիմնական ուղղություններից է: Կոնցեռն Դիալոգ ընկերության փորձառությունը ֆինանսաբանկային ոլորտում ներառում է ֆինանսաբանկային կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային և արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններին, ոլորտային տարբեր հարցերով խորհրդատվության ու եզրակացությունների (կարծիքների) տրամադրումը, ընթացիկ գործունեության հետ կապված առանձին հարցերով կամ ամենօրյա խորհդատվությունը և ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների շահերի վարչական և դատական ներկայացուցչությունը, այդ թվում՝ կարգավորողի (ՀՀ Կենտրոնական բանկ) դեմ վստահորդների ներկայացուցչությունը վարչական վարույթներում և դատարաններում: Ընկերությունը 2010 թվականից ոլորտի մասնակիցներին տրամադրում է չապահովված չսպասրարկվող պարտքերի հավաքագրման մասնագիտացված ծառայություն:
Կոնցեռն Դիալոգ ընկերություւնն այս ոլորտում առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Իրավաբանական եզրակացությունների (կարծիքների) տրամադրում և խորհրդատվություն Ֆինանսական, բանկային, արժեթղթերի շուկայի, ապահովագրական, ներդրումային ֆոնդերի և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների գործունեության անռչվող օրենսդրական կարգավորումների, ներառյալ, կարգավորողի հետ հարաբերությունների, գործարքի, գործարքի մասնակցի գործունակության ու գործարքի կնքման իրավական հնարավորությունների մասով,
- Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների միջև կնքվող գործարքների կիրառելի իրավական ակտերին համապատասխանության ստուգում, կարծիքի տրամադրման հետ միաժամանակ (ըստ պահանջի)․
- անդրսահմանային ֆինանսական գործարքների վերաբերյալ կարծիքի տրամադրում (ներառյալ դրանց վավերություն և վեճի դեպքում դատական և արբիտրաժային վճիռների կատարման հնարավորության մասին),
- Ֆինանսաբանկայինկան կազմակերպությունների լիցենզավորման/գրանցման վերաբերյալ կարծիքի տրամադրում և փաստաթղթային փաթեթի մշակում, ինչպես նաև կարգավորվող կազմակերությունների գրանցման, լիցենզիայի ստացման, կասեցման և դադարման վարույթներով ներկայացուցչություն, ներառյալ դատական ներկայացուցչություն
- Կարգավորողի (Կենտրոնական բանկի) վարչական ակտերի վիճարկում (վարչական և դատական կարգով)
- Ֆինանսական կազմակերպություններում մասնակցության ձեռքբերման և դադարեցման վերաբերյալ կարծիքի տրամադրում և իրավական ուղեկցում նշված գործընթացներում,
- Կարգավորող մարմնի՝ Կենտրոնական բանկի հետ հարաբերություններում ներկայացուցչություն,
- Կարգավորող մարմնի օրենսդրական պահանջների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև կարգավորող մարմնին դիմելու համար պահանջվող փաստաթղթերի պատրասման դեպքում իրավական մասի ապահովում,
- Ֆինանսաբանկային կազմակերպությունների ընթացիկ իրավական սպասարկում (outsource services,)
- ֆինանսական ոլորտին վերաբերող պայմանագրերի, մասնավորապես վարկային, փոխանակումների, ապահովագրման, գրավի պայմանագրերի մշակում և վերանայում՝ օրենսդրությանը, գործող կարգավորումներին և փողերի լվացման դեմ պայքարի և այլ կանոնակարգերին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով
- Անհատների և ընկերությունների (վարկառու, գրավատու, երաշխավորներ) հետ հարաբերություններում ոչ ստանդարտ իրավիճակներում բանակցությունների վարում, իրավական լուծումների մշակում և իրականացում (գույքի բռնագանձում, վերաֆինասավորման մեխանիզմներ, սնանկացման կամ առողջացման մեխանիզմերի մշակում),
- Արժեթղթերի թողարկման կամ ձեռք բերման գործընթացում խորհրդատվություն և անհրաժեշտ փաստաթղթային հիմքի մշակում, մասնավորապես
- Իրավական աջակցություն պարտատոմսերի եւ բաժնետոմսերի թողարկման ընթացքում,
- Աջակցություն ազդագրերի (prospectus) և այլ իրավական փաստաթղթերի մշակման և/կամ վերլուծության հարցում,
- Կորպորատիվ փաստաթղթերի իրավական աուդիտ (due diligence) և ուսումնասիրություն, համապատասխան իրավական դիրքորոշման ներկայացում,
- Իրավական աջակցություն պայմանագրերի մշակման և/կամ հետազոտության հարցում;
- Իրավաբանական ծառայություններ միաձուլումների և ձեռքբերումների (M&A), բաժնետոմսերի գնման կամ ֆինանսաբանկային ոլորտում այլ տեսակի ներդրումների ընթացքում;
- Իրավական աջակցություն պարտքերի պորտֆելի վերահսկողության վերաբերալ, այդ թվում՝ մեծածավալ պարտքի [իրավական] հավաքագրման ծառայություն և հիմնական խոշոր պարտատերերի վերահսկողություն:
- Ընկերությունների և անհատների ներկայացուցչություն Կենտրոնական դեպոզիտարիայի և հաշվի օպերատորների հետ հարաբերություններում արժեթղթերի՝ ներառյալ արժեթղթերի հաշիվների, պահառության հետ կապված հարցերով
- Ակտիվների արժեթղթավորման գործընթացի սպասարկում և իրականացում,
- Խորհրդատվություն և ընթացիկ իրավական սպասարկում ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին, ներդրումային ֆոնդերի կառավարիչ կազմակերպություններին: