ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- Հեռահաղորդակցություն և մեդիա
- Մտավոր սեփականություն
- Հարկային իրավունք
- Սնանկություն և պարտքերի վերակառուցում
- Հանրային և վարչական իրավունք
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Աշխատանքային իրավունք
- Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ
- Ընտանեկան իրավունք
- Էներգետիկա (ներառյալ վերկանգնվող)
- Պարտքերի հավաքագրում
- Պայմանագրեր և պրոյեկտներ
- Միգրացիա, կացություն և քաղաքացիություն
- Բանկեր և ֆինանսական կառույցներ
- Արբիտրաժ և վեճերի այլընտրանքային լուծում
- Հանքարդյունաբերություն
- Մրցակցության իրավունք
- Անշարժ գույք և շինարարություն
- Քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն
- Դատական ներկայացուցչություն և վեճերի լուծում
- Կորպորատիվ իրավունք և վերակազմակերպումներ
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը Հայաստանում վերջինիս կողմից վավերացված միջազգային փաստաթղթերն են (օրինակ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա, Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիա), ՀՀ Սահմանադրությունն և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը: Մի շարք ոլորտային օրենքներ սահմանում են անձնական տվյալների մշակման առանձնահատկություններ, օրինակ՝ Աշխատանքային օրենսգիրքը և դատավարական օրենսգրքերը:
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները․
- Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական կարգավորումների ու կիրառության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Անձնական տվյալների հավաքագրման, մշակման, փոխանցման և այլ եղանակով մշակման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Անձնական տվյալների մշակման տվյալների մշակման առնչվող ներքին ընթացակարգերի, պայմանագրերի և համաձայնագրերի մշակում, ներառյալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունների ու համաձայնագրերի մշակում,
- Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջների համապատասխանության ստուգում և եզրակացության տրամադրում,
- Անձնական տվյալների այլ երկրներում գործող կարգավորումներին (օրինակ, GDPR, CCPA) առնչվող հարցերի դեպքում ընդհանուր խորհրդատվության տրամադրում, կիրառման հարցերով համապատասխան արտասահմանյան մասնագետների ներգրավվածության աջակցում,
- Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության (Privacy policy) մշակում ընկերությունների, այդ թվում՝ ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների քաղաքականության և ծանուցումների մշակում,
- Քուքիների քաղաքականության (Cookie Policy) մշակում ընկերությունների համար,
- Անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանություն, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, ինչպես նաև իրավապահ մարմիններում ներկայացուցչություն, ներառյալ բողոքների պատրաստում,
- Անձնական տվյալների պաշտպանության հարցերով դատական ներկայացուցչություն:
Անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող ծառայություններ մատուցելու նպատակով ընկերությունը մշակել է հատուկ քաղաքականություն` ԵՄ անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջների համաձայն: Նշված քաղաքականության հիման վրա մշակված համաձայնագրերով ու համաձայնություններով կարգավորվել են ինչպես բուն անձնական տվյալների մշակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանից արտերկիր և հակառակը տվյալների փոխանցմումը: