ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Աշխատանքային իրավունք
Աշխատանքային իրավունք

Հայաստանում անկախության հաստատումից հետո  մինչև 2005 թվականը գործում էր ԽՍՀՄ  աշխատանքային օրենսգիրքը՝ մի շարք փոփոխություններով, և միայն 2005 թվականաին ընդունվեց և ուժի մեջ մտավ գործող աշխատանքային օրենսգիրքը որում ամրագրված են շուկայական հարաբերությունների սկզբունքներով գործող տնտեսությանը բնորոշ նոր իրավական կարգավորումներ: Օրենքի ընդունումից հետո հատկապես տնտեսավարողների համար շատ դժվար ու անսովոր իրավիճակ էր ստեղծվել, ուստի «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը ակտիվ գործունեություն սկսեց ծավալել աշխատանքային  իրավունքի ոլորտում։ Փաստաբանական գրասենյակի գործընկեր կառավիրչ Սեդրակ Ասատրյանի համահեղինակությամբ մշակվեց և հրապարակվեց «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ» և «ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ» մասնագիտական ուղեցույցները, որոնք մեծագույն աջակցություն ցուցաբերեցին  այդ տարիներին անձնակազմի հետ  կադրային բաժինների մասնագետներին և հաշվահապահներին։

2005 թվականից մեր ընկերության փաստաբանները ներկայացրել են վստահորդների շահերը ավելի քան 300 դատական գործերի, վեճերի լուծման մինչդատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ամենատարբեր խնդիրներին առնչվող ներկայացուցչություն և խորհրդատվություն են մատուցել հաճախորդներին: Ընդ որում ընկերությունն ունի ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների ներառյալ՝ պետական ծառայող հանդիսացողների, իրավունքնրի պաշտպանության մեծ փորձ:

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Խորհրդատվություն աշխատանքային իրավունքի վերաբերյալ
  • Աշխատանքային հարաբերությունների իրավաբանական աուդիտ (due diligence)
  • Ընկերությունների կադրային գործի իրավաբանական ուղեկցման ծառայություն (կադրային գործի իրավաբանական աջակցություն, կադրային փաստաթղթերի (ձևաթղթերի)՝ օրենսդրության պահանջներին համապատասխան մշակում):
  • Աջակցություն գործատուի նախաձեռնությամբ ամենատարբեր հիմքերով աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման, աշխատանքային հարաբերությունների դադարեցման անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կազմելու, գործընթացը կազմակեպելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դատական ներկայցչություն իրականացնելու հարցերում:
  • Աշխատողի մասնագիտական ունակությունների անբավարարության հիմքով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու համար խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտ փաթեթի կազմում, անհրաժեշտության դեպքում դատական ներկայացուցչության իրականացում:
  • Օրենսդրությամբ նախատեսված՝  աշխատավայրերի պայմանների, առողջության համար անվտանգության չափորոշիչների գնահատում և դրա հետ կապված գործատուներին խորհրդատվության տրամադրում:
  • Գործատուների համար աշխատանքային օրենսդրության կիրառության  հիմնախնդիրների հետ կապված սեմինարների կազմակերպում:
  • Գործատուների պատվերով, աշխատողների համար սեմինարների կազմակերպում՝ գաղտնի տեղեկատվության չբացահայտման, անձնական տվյալների պահպանման, ներքին կարգապահական կանոնների առանձնահատկությունների և այլ հարցերի վերաբերյալ:
  • Ներկայացուցչություն վարչական վարույթի ընթացքում, գործատուների և աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն:
  • Աշխատանքային վեճերի հետ կապված բանակցությունների անցկացում և դատական ներկայացուցչություն:
  • Աշխատանքից ապօրինի հեռացված աշխատողների իրավունքների պաշտպանություն, բանակցությունների վարում և դատական ներկայացուցչություն:
  • Աշխատողների խախտված իրավունքների վերականգմանն ուղղված դատական ներկայցչություն, ներառյալ արտաժամյա, գիշերային, վնասկար աշխատանքի դիմաց պակաս վճարված կամ չվճարված աշխատավարձերի, հավելավճարների և այլ գումարների բռնագանձման պահանջներով անկախ վաղեմությունից (որոշ դեպքերում նույնիսկ 10 տարվա և ավելի վաղեմություն ունեցող գործերով):
  • Աշխատողի իրավունքների խտրականորեն խախտման դեպքում իրավունքների պաշտպանություն:
  • Աշխատանքային վեճերի կոլեկտիվ կարգավորման գործընթացներին աջակցություն (թե գործատուի, թե արհմիության կողմից աջակցություն),
  • Խորհրդատվություն և աջակցություն կոլեկտիվ պայմանագրեր կազմելու, ինչպես նաև կոլեկտիվի կառավարմանն առնչվող  իրավական այլ հարցերում: 
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21