ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՒ ՊՐՈՅԵԿՏՆԵՐ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Պայմանագրեր և պրոյեկտներ
Պայմանագրեր և պրոյեկտներ

Հայաստանի օրենսդրությունը սահմանում է պայմանագրային ազատություն և թույլ է տալիս կողմերին կնքել հստակ մշակված և իրենց կարիքներն արտացոլող պայմանագրեր՝ պայմանով, որ նման պայմանագրերի դրույթները չեն հակասում գործող օրենսդրության իմպերատիվ դրույթներին:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանվում են առավել հաճախ օգտագործվող տարբեր ստանդարտ պայմանագրերի հիմնական կարգավորումները: Դրանք ներառում են վերնշյալ իմպերատիվ նորմերը, ինչպես նաև պայմանագրերի ստանդարտ դիսպոզիտիվ կարգավորումները՝ նախատեսված այն դեպքերի համար, երբ կողմերը պայմանագրերում կոնկրետ հարցը չեն կարգավորում այլ կերպով:

Ստանդարտացված պայմանագրերը լայնորեն ընդունվում և օգտագործվում են Հայաստանում՝ կախված հատուկ նախագծերի պահանջներից: FIDIC պայմանագրերը սովորաբար օգտագործվում են (կամ հիմք են հանդիսանում) խոշոր ենթակառուցվածքային նախագծերի շինարարական պայմանագրեր կնքելու համար: Գործարքների կնքումը հեշտացնելու նպատակով կարող են օգտագործվել այլ ստանդարտ գործիքներ, ինչպիսիք են URDG կանոնները (երաշխիքների պահանջման դեպքում), Միջազգային առևտրային պալատի կողմից ընդունված տիպային հանդիսացող համաձայնագրերը և նմանատիպ այլ գործիքներ:

Գործարքների կնքման ցանկացած փուլում փորձառու իրավախորհրդատուի ներգրավումը (լինի դա խոշոր ենթակառուցվածքային ծրագրի իրականացման համար նախատեսված մեծ նախագիծ, թե ծառայության պարզ մատուցում կամ առուվաճառքի պայմանագիր) կարող է կարևոր նշանակություն ունենալ մի քանի պատճառով: Գործարքներ կնքելիս իրավախորհրդատուին դիմելը կապահովի համապատասխան օրենսդրության և էական նորմերի համապատասխանությունը, հաճախորդին հնարավորություն կտա առավել հաստակ հասկանալ պայմանագրային տեքստի հետևանքները և համոզվել որ դա համպատասխանում է պայմանավորվածություններին, նաև հնարավորություն կտա առավել ճկուն կերպով կարգավորել պայմանագրային հարաբերությունները՝ կոնկրետ պահանջների հիման վրա փոփոխելով օրենսդրական դիսպոզիտիվ կարգավորումները:

Բացի այդ, իրավախորհրդատուն կարող է էական դեր ունենալ գործարքի պայմանների վերաբերյալ բանակցությունների գործընթացում: Բազմաթիվ օրինակներից մեկը կարող է լինել գործարքի այնպիսի «լուռ» պայմաններին անդրադառնալը, որոնք սովորաբար նախնական փուլերում պատշաճ կերպով չեն քննարկվում կամ կողմերից մեկը կամ երկուսն էլ սխալ են դրանք մեկնաբանում: Նման լուռ պայմանները հիմնականում այն պայմաններն են, որոնք հետագայում կարող են հանգեցնել վեճերի: Ավելին, գործարքից բխող խնդիրների լուծումը` զուտ պայմանագրային հարցերի շրջանակից դուրս, կարևոր խնդիր է, որը պետք է ստանձնի իրավախորհրդատուն: Նման խնդիրները կարող են ներառել գործարքից բխող հնարավոր հարկային հետևանքները, հակամենաշնորհային կարգավորումները և կիրառելի հանրային նորմերին համապատասխանության այլ խնդիրներ, որոնք կարող են բխել ներգրավված կողմերի առանձնահատկություններից կամ բուն գործարքի բնույթից: 

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը տրամադրում է խորհդատվություն պայմանագրերի կնքման և կատարման ցանկացած փուլում գործարքների հետ կապված ցանկացած հարցի շուրջ: Գրասենյակի փորձառու թիմը կաջակցի գործարքների հետ կապված (ինչպես խոշոր ծրագրերի մաս կազմող նախագծերի, այնպես էլ հաճախորդի առօրյա գործունեության հետ կապված պայմանագրերի առնչությամբ) բանակցությունների, գործարքների կնքման և իրականացման բոլոր փուլերում, մասնավորապես մենք տրամադրում ենք՝

  • աջակցություն գործարքի նախագծմանը, համապատասխան իրավական գործիքների (ինչպես ստանդարդ գործիքներ, այնպես էլ գործարքի համար հարմարեցված ոչ ստանդարտ մեխանիզմներ) իրականացմանը` գործարքի կարիքներին ու հաճախորդի շահերին լավագույնս ծառայելու համար, այդ թվում՝ երկու կողմ ունեցող պարզ գործարքներ և բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունեցող խոշոր նախագծեր,
  • գործարքի ռիսկերի մատրիցայի մշակում, 
  • գործարքի կնքման հետ փոխկապակցված խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն և ռիսկերի նվազեցում, այդ թվում՝ հարկային ոլորտի, մտավոր սեփականության (IP) հետ կապված և այլ ռիսկեր պարունակող արտաքին գործոնների առնչությամբ, 
  • աջակցություն բանակցությունների ընթացքում գործարքի կնքման բոլոր փուլերում,
  • հիմնական պայմանագրի և փոխկապակցված փաստաթղթերի մշակում և վերանայում, այդ թվում՝ կորպորատիվ և համաձայնություն պահանջող այլ գործընթացներին համապատասխանության ապահովում,
  • գործարքի կնքման հետ կապված հաշվետվությունների, ստուգման կամ գրանցման վերաբերյալ խորհրդատվություն,
  • հաճախորդի շահերի ներկայացում համապատասխան պետական մարմիններում (անհրաժեշտության դեպքում),
  • աջակցություն ընթացիկ պայմանագրերի կառավարման գործընթացում՝ սկսած նախագծերի վերանայումից և բանակցություններից, մինչև կնքված պայմանագրերի գրանցում ու հաշվառում, և դրանց կատարման վերահսկում,
  • պայմանագրերի հետ կապված վեճերի լուծում, այդ թվում՝ բանակցություններ, դատական ներկայացուցչություն և արբիտրաժ:
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21