ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԵԴԻԱ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Հեռահաղորդակցություն և մեդիա
Հեռահաղորդակցություն և մեդիա

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորվում է մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը, ինչպես նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը։ Ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերն են՝ «Տեսալսողական մեդիայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Գովազդի մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքները և ենթաօրենսդրական ակտեր:

Էլեկտրոնային հեռահաղորդակցությունն ու մեդիայի գործունեությունը կարգավորվող ոլորտներ են, և այս ոլորտների կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում համապատասխան կարգավորող հանձնաժողովները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ): Որպես կանոն, ոլորտում գործունեության համար անհրաժեշտ է ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիցենզիաներ, իսկ որոշակի դեպքերում գործունեությունը սկսելուց առաջ պահանջվում է ծանուցել այդ մասին կարգավորողին:

Էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների շուկան ՀՀ-ում բավականին ազատական է, նշվածն այդ թվում արտացոլվում է գործունեության իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների պարզեցված գործընթացներում: Էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման համար օրենքով սահմանված չեն լիցենզավորման բարդ ընթացկարգեր, և ծառայություն մատուցել ցանկացողները բացառապես պարտավոր են ծանուցել կարգավորողին նման գործունեություն իրականացնելու մասին  մինչև գործունեության սկսելը: Բացառություն են կազմում էլեկտրոնային հաղորդակցության ցանց տիրապետելու հետ կապված ծառայությունները և ցանցի շահագործումը, որի համար անհրաժեշտ է ունենալ հատուկ լիցենզիա, որի տրամադրման կարգը նույնպես վերջին քսան տարիների ընթացքում էականորեն պարզեցվել է: Այն դեպքում, երբ էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անհրաժեշտ է նաև համապատասխան թույլտվություն: Էլեկտրոնային հաղորկացության ոլորտում բացակայում են ներդրման սահմանափակումներ, և ոլորտը բաց է օտարերկյա ներդրումների համար՝ առանց սահմանափակումների:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը սահմանում է որոշակի սահմանափակումներ՝ կապված մասնավոր հեռարձակողների և մասնավոր մուլտիպլեքսի օպերատորների հետ․ մասնավորապես, այս ոլորտը ՀՀ-ում եզակիներից է, որտեղ պարտադիր սահմանվում է օտարերկյա ներդրումով կապիտալի վերաբերյալ սահմանափակումն առ այն, որ վերջիններիս հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է տվյալ կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսին հավասար կամ ավելի լինի: 

Սկսած 2005 թվականից «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կողմից մատուցվող իրավաբանական ծառայությունների հիմնական ուղղություններից մեկը հանդիսանում է էլեկտրոնային հեռահաղորդակցության ոլորտում մատուցվող ծառայությունները: 

Ընկերության կողմից նշված ոլորտում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

Ոլորտում Լիցենզավորման և ծանուցման պահանջների առկայության դեպքում ընկերությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները․

  • Խորհրդատվություն ոլորտում կիրառելի իրավական կարգավորումների, լիցենզիաների ստացման կարգի և պահանջների, ծանուցում ներկայացնելու առանձնահատկությունների և ներկայացման կարգի հետ կապված,
  • Աջակցություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի, հեռահաղորդակցության բնագավառի լիցենզիաների ստացման շրջանակներում,
  • Աջակցություն պարզեցված «թուլտվությունների»՝ ծանուցման կարգ նախատեսված լինելու դեպքում, ծանուցման գործընթացի իրականացման շրջանակներում,
  • Աջակցություն ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության ստացման շրջանակներում,
  • Աջակցություն հեռուստահաղորդումների հեռարձակման, մասնավոր մուլտիպլեքսոր գործունեության լիցենզիաների ձեռք բերման հետ կապված,
  • Աջակցություն վերահեռարձակման հետ կապված թույլտվությունների ստացման հարցերով,
  • աջակցություն լիցենզիաների և թույլտվությունների ժամկետի երկարաձգման հետ կապված հարցերով,

Վերոնշյալ բոլոր ծառայությունները ներառում են անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը, այդ թվում՝ անհրաժեշտ մասնագետների և փորձագետների ներգրավման միջոցով և ներկայացուցչությունը կարգավորող մարմնում լսումների ժամանակ,

Ոլորտում գործող ընկերությունների կամ դրանց հետ կապված գործարքների և ընթացքիկ գործառնությունների շրջանակներում ընկերությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները․

  • Էլեկտրոնային հաղորդակցության և մեդիայի ոլորտները կարգավորող իրավական նորմերի վերլուծության՝ ներառյալ օտարերկրյա փորձի ուսումնասիրության, ինչպես նաև սույն ոլորտներում ձեռք բերած արժեքավոր փորձի հիման վրա էլեկտրոնային հաղորդակցության և մեդիայի ոլորտներում օրենսդրական, արտաքին և ներքին քաղաքական հարցերով աջակցություն (կառավարության հետ կապեր):
  • հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններում, հեռուստաընկերություններում իրավաբանական աուդիտի (due diligence) իրականացում և նշվածի արդյունքներով եզրակացության տրամադրում,
  • էլեկտրոնային հաղորդակցության և մեդիայի ոլորտներում գործող կազմակերպությունների բաժնեմասի օտարման, կարգավորողների համաձայնությունների ստացման հետ կապված իրավական հարցերում աջակցություն, ներկայացուցչություն կարգավորող մարմիններում,
  • հեռուստա և ռադիոընկերությունների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների, մասնավոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից հեղինակային և այլ մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեպքում վերջիններիս շահերի պաշտպանություն և դատական ներկայացուցչություն,
  • էլեկտրոնային հաղորդակցության և մեդիայի ոլորտների պայմանագրերի կազմում, պայմանագրերի վերանայում, քննարկում և օրենսդրության պահանջների համապատասխանության գնահատում,
  • Էլեկտրոնային հաղորդակցության և մեդիայի ոլորտում սպառողներին առաջարկվող ծառայությունների պայմանների դիտարկում, իրականացվող գովազդային և մարկետինգային արշավների պայմանների դիտարկում և՛ գործող օրենսդրական, և՛ կարգավորողի պահանջների տեսակետից,
  • Դոմեյնային անվանումների գրանցման, դրանց հետ կապված վեճերի, կիրառելի իրավական ակտերի, այդ թվում մրցակցային օրենսդրության հետ կապված խորհրդատվություն և ներկայացուցչություն,
  • Դեբիտորական պարտքերի հավաքագրման թիմը (Դելեքս փաստաբանական գրասենյակ ապրանքանիշ) միջոցով արագ և արդյունավետ կերպով կազմակերպում է ժամկետանց հավաքագրման գործընթացը /պարտքերի հավաքագրում/:

Գրասենյակի հատկանշական գործերը այս ոլորտում ներառում են՝

  • Գրասենյակը խորհրդատվություն է տրամադրել և աջակցել է Արմենիա Դեյթաքոմ Քոմփնի ՓԲԸ-ին լիցենզիայի ստացման շրջանակներում, որը ՀՀ-ում առաջին ֆիքսված լայնաշերտ ցանցի ծառայություններ մատուցող ընկերությունն էր: Միաժամանակ, խորհրդատվություն է տրամադրվել ընկերությունում ներդրումների իրականացման, այդ թվում՝ ներդրման հետ կապված էլեկտրոնային հաղորդակցության օրենսդրությունից բխող հետևանքների վերաբերյալ:
  • Գրասենյակը 2007 թ․-ից սկսած խորհրդատվություն է տրամադրում Արմենիա Դեյթաքոմ Քոմփնի ՓԲԸ-ին կապված վերջինիս գործունեության, ՀՀ օրենսդրությամբ հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ կիրառելի կարգավորման պահանջների, ընկերության պարտավորությունների վերաբերյալ, ինչպես նաև ամբողջական խորհրդատվություն է տրամադրել ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ և ներկայացրել է Ընկերության շահերը ՀՀ դատարաններում և վարչական մարմիններում:
  • Գրասենյակը տարիներ շարունակ խորհդատվություն է տրամադրել ՀՀ-ում ինտերնետ ծառայություններ մատուցող «Արմինկո» ՍՊԸ-ին (լայնաշերտ ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակեպրություն) վերջինիս ընթացիկ գործունեության վերաբերյալ և իրականացրել է նշված ընկերության պարտքերի հավագրումը:
  • Գրասենյակը խորհրդատվություն է տրամադրել ՀՀ-ում բջջային օպերատորի ընթացիկ գործունեության, հատկապես հեռահաղորդակցության ոլորտում ընկերության նկատմամբ կիրառելի մրցակցային օրենսդրության (այդ թվում՝ գովազդի վերաբերյալ կարգավորումների) վերաբերյալ:
  • Գրասենյակը խորհրդատվություն է տրամադրել մեդիայի և հեռահաղորդակցության ոլորտում մի շարք ընկերությունների՝ կապված վերջիններիս պայմանագրային հարաբերությունների հետ, նախագծել է ծառայություն մատուցողների և հաճախորդների հետ կնքվող տիպային պայմանագրերը և ընդհանուր պայմանները (միանալու պայմանագրեր):
  • Ընկերությունը խորհրդատվություն է տրամադրել ոլորտում գործող երկու խոշոր ընկերությունների (այդ թվում՝ բջջային օպերատորի և ֆիքսված հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններ մատուցող ընկերության)՝ կապված խոշոր միացման գործարքի հետ, այդ թվում՝ իրականացրել է իրավական աուդիտ (due diligence) հեռաղորդակցության և մրցակցության իրավունքի հարցերով, մասնակցել է պայմանագրի համապատասխան հատվածների (հայտարարություններ և երաշխավորություններ) լրամշակման բանակցություններին, և աջակցել է գործարքի կնքման համար անհրաժեշտ համաձայնությունենրի ձեռքբերման հարցերում՝ տրամադրելով նախնական խորհդատվություն, մշակելով դիմումների նախագծերը և ներկայացնելով վաճառվող ընկերությունը ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում վարույթների ժամանակ:
  • Գրասենյակն աջակցել է նոր ստեղծվող ընկերությանը ՀՀ-ում հեռահաղորդակցության ցանցի լիցենզիա ստանալու գործընթացում, աջակցել է վերջինիս կապուղիների վարձակալության (Dark Fiber Lease) պայմանագրի կնքման շրջանակներում և հետագայում խորհրդատվություն է տրամադրել վերջինիս բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ և աջակցել է վաճառքի ողջ գործընթացի շրջանակներում: 
  • 2010 թվականից սկսած ընկերությունը պարտքերի հավաքագրման ծառայություններ է մատուցում ՀՀ-ում գործող կազմակերպություններին: Հեռահաղորդակցության ոլորտում պարտքերի հավաքագրման ծառայություններ են մատուցվել և մատուցվում առնվազն 3 խոշոր կազմակերպության (ներառյալ մեկ բջջային օպերատորի):
  • Ընկերության կողմից Ինտերնետ Հանրություն (ISOC) Հասարակական կազմակերպության համար, ով հանդիսանում է .am և .հայ ccTLD-ի առաջնային կազմակերպիչը, մշակվել են Դոմեյնային անունների օգտագործման գործող կանոնները, որոնք ընդունվել են 2018թ.:
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21