Խթանիչ նոր հարթակ Մերձավոր Արեւելքից Հայաստանում ներդրումներ կատարելու համար

Հայաստանի Կոնցեռն դիալոգ ընկերության եւ իսլամական շուկաների խորհրդատուներ (ISFIN) միջազգային կազմակերպության միջեւ հաստատված  համագործակցությունը  նոր խթան կդառնա Մերձավոր Արեւելքի ներդրողների համար։

 

Իսլամական շուկաների խորհրդատուներ կազմակերպությունը (ISFIN) աշխարհում համբավ ունեցող եւ տարածված հարթակ է այն ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են իսլամական աշխարհից եւ դեպի իսլամական աշխարհ ներդրումներ ապահովելու հարցում։

Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Լորեն Մառլիի խոսքով  «Հայաստանը, որ գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, համախառն ներքին արդյունքի կայուն աճի եւ բարենպաստ ներդրումային միջավայրի պայմաններում տարաբնույթ հնարավորություններ կարող է ստեղծել հարավ արեւելյան ասիական  եւ ծոցի երկրների ընկրերությունների եւ կորպորացիաների համար »։

            Հայկական ընկերությունները եւս մեծ հնարավորություն կունենան գործընկերներ գտնելու եւ ներդրումներ կատարելու այդ շուկաներում։

            Կոնցեռն Դիալոգի եւ ISFIN-ի ուժերի մեկտեղումը էլ ավելի կնպաստի բիզնես համագործակցության զարգացմանը։

            «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին, ներկայում, գործում է  փաստաբան Սեդրակ Ասատրյանի ղեկավարությամբ: Ընկերությունը բարձրորակ իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի տարբեր ոլորտներում, հայաստանյան իրավական դաշտում ամենագնահատված իրավաբանական ընկերություններից մեկն է:

            «Կոնցեռն Դիալոգը» ներկայացնող փաստաբանները մասնագիտացած են մասնավորապես դատական ներկայացուցչության և արտբիտրաժիկորպորատիվ իրավունքիաշխատանքային իրավունքի և բիզնեսի իրավական խորհրդատվության ոլորտներում:

        

2009թ.-ից ընկերությունն անդամակցում է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատին (AmCham), 2010թ.-ից TAGLaw անկախ իրավաբանական ընկերությունների համաշխարհային դաշինքին և 2015թ.-ից՝ Հարավային Կովկասում Գերմանական տնտեսական միավորմանը (DWV):

            

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21