Եվգենյա Նիկողոսյան
Ավագ իրավաբան, փաստաբան, արտոնագրային հավատարմատար

Եվգենյա Նիկողոսյանը մտավոր սեփականության և քաղաքացիական իրավունքի ոլորտի մասնագիտացված փաստաբան է։ 2013 թվականից  ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է, իսկ 2023 թվականից՝ արտոնագրային հավատարմատար։

Նա խորհրդատվություն է տրամադրում ինչպես ընկերություններին, այնպես էլ անհատներին՝ մտավոր սեփականության, այդ թվում՝ հեղինակային իրավունքների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, արդյունաբերական նմուշների և գյուտերի պաշտպանության ոլորտներում։ Իրականացնում է ներկայացուցչություն քաղաքացիական և կոմերցիոն դատավարություններում։

Եվգենյան նաև դասախոսում է Մտավոր սեփականության իրավունք առարկան Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (2018-ից) և Ռուս-հայկական համալսարանում (2017-ից)։

Նախկինում զբաղեցրել է գլխավոր իրավաբանի, իրավաբանի և իրավաբանի օգնականի պաշտոններ մի շարք կազմակերպություններում։

Նա անցել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից առաջարկվող մի շարք դասընթացներ և ստացել համապատասխան միջազգային հավաստագրեր։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Կոնցեռն Դիալոգի թիմին միացել է 2025 թվականից։

Լեզուներ

Կոնտակտներ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21