Տիրայր Կարապետյանը մասնագիտացած է քրեական իրավունքի և դատավարության ոլորտում։ Մասնավորապես, նրա աշխատանքը քննչական մարմիններում քննվող քրեական վարույթներով և դատարանում քննվող քրեական գործերով պաշտպանության իրականացումն է, ինչպես նաև տուժողի օրինական շահերի պաշտպանությունը։ Կոնցեռն Դիալոգի թիմին է միացել 2023 թվականին։
Նախկինում` ավելի քան 8 տարի, աշխատել է որպես դատախազ՝ քննելով զինվորական, ընդհանուր բնույթի գործեր, ապա մասնագիտացել է կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության մեջ։
Ավելի վաղ աշխատել է դատավորի օգնական։
Տիրայր Կարապետյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է նաև բանկային համակարգում, ինչպես նաև ունի իրավաբանական ընկերության ղեկավարման փորձ։
Լեզուներ



Կոնտակտներ
