Սերգեյ Մարաբյանն ընկերությունում ղեկավարում է քրեական իրավունքի և քրեական դատավարության պրակտիկան: Կոնցեռն Դիալոգի թիմին է միացել 2024 թվականին։
Նախկինում՝ 10 տարի, աշխատել է քրեական գործերով դատավոր, որից վերջին 2 տարին զբաղեցրել է Հակառուպցիոն վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարանի հակակուռուպցիոն պալատի դատավորի պաշտոնները։ 4 տարի զբաղեցրել է նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Մինչ դատավոր նշանակվելը՝ աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ որպես դատարաններում մեղադրանքի պաշտպանության վարչության պետի տեղակալ։
Եղել է Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, IDLO և մի շարք այլ կազմակերպությունների ազգային փորձագետ՝ քրեական արդարադատության ոլորտի տարբեր հարցերով (խափանման միջոցներ, երեխաների իրավունքներ, դատական էթիկա, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկա և այլն)։
Նա, պրակտիկ աշխատանքին զուգահեռ, զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Արդարադատության ակադեմիայում և Փաստաբանական ակադեմիայում։ Հեղինակ է մի քանի մենագրությունների և ուսումնական դասագրքերի, ինչպես նաև մոտ 5 տասնյակ գիտական հոդվածների և այլ աշխատությունների։
Լեզուներ



Կոնտակտներ
