Սարգիս Կնյազյանը ղեկավարում է ընկերության մտավոր սեփականության իրավունքի պրակտիկան՝ ապրանքային նշանների, արդյունաբերական դիզայնի, աշխարհագրական նշումների և հեղինակային իրավունքի ոլորտներում: Ունի փաստաբանի գործունեության արտոնագիր 2010 թվականից։ Կոնցեռն Դիալոգին միացել է 2024 թվականին՝ որպես խորհրդատու գործընկեր։
Մինչ Կոնցեռն Դիալոգին միանալը, Սարգիս Կնյազյանը հանդիսացել է մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացած «Առլույս» ՓԲԸ իրավաբանական գրասենյակի (նախկինում՝ «Կնյազյան ընդ փարթնրս» ՓԲԸ) գործընկեր։
Նա նաև աշխատել է Առլեքս ինտերնեյշնլ իրավաբանական գրասենյակում և Հայաստանի ամերիկյան համալսարանում, եղել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության ՄՍ հարցերով խորհրդատու, հանդես է եկել որպես մտավոր սեփականության ոլորտի փորձագետ Եվրոպայի խորհրդի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում:
Սարգիս Կնյազյանը ստացել է Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մագիստրոսի աստիճան ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի Համալսարանի Ֆրանկլին Պիրս իրավաբանական դպրոցում:
Սարգիս Կնյազյանը Հայաստանի մտավոր սեփականության իրավունքի կենտրոն հիմնադրամի (IPRC) խորհրդի անդամ է:
Լեզուներ
Կոնտակտներ