+374 10 575121 info@dialog.am
Դատական ներկայացուցչություն և արբիտրաժ

Հայաստանի Հանրապետությանում գործերի քննությունն դատական ատյաններում իրականացվում է ընդհանուր իրավասության(առաջին ատյանի) դատարաններում, վարչական դատարաններում, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:

 

Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանները քննում են քաղաքացիական, օրինակ՝ աշխատանքային, ընտանեկան, պայմանագրերից բխող վեճեր, վնասների բռնագանձման, գործարքների անվավեր ճանաչման պահանջներ, և քրեական գործեր, օրինակ՝ կեղծ սնանկության մեղադրանքով քրեական գործեր: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանները մասնագիտացված դատարաններ են, որոնք իրավասու են քննելու հանրային իրավահարաբերություններից  ծագող բոլոր գործերը, օրինակ՝ հարկային մարմնի վարչական ակտերը վերացնելու պահանջները: Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ և քաղաքացիական վերաքննիչ դատարանները քննում են ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքներն, իսկ մասնագիտացված ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը՝ վարչական դատարանների դատական ակտերի դեմ բերված բողոքները:

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բարձրագույն դատական ատյան է, որին ընդդատյա են բոլոր գործերը, բացառությամբ սահմանադրական արդարադատության գործերի: Ընդ որում, վճռաբեկ բողոք թե իրավաբանական և թե ֆիզիկական անձը կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով: Հայաստանի Հանրապետությունում միայն փաստաբանների միջոցով կարող է իրականացվել քրեական գործերով պաշտպանությունը:

 

 

ՀՀ Օրենսդրության որոշ առանձնահատկություններ

 

- Ընդհանուր կանոնի համաձայն՝ դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով կարող է իրականացնել նույնպես միայն փաստաբանը (փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած անձը):

- Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և քրեական գործերի դատական քննության հիմնական սկզբունքներից է դատավարության կողմերի մրցակցությունը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում վարչական դատարանները գործի փաստական հանգամանքները պարզում են ի պաշտոնե («ex officio»): Սա նշանակում է, որ վարչական դատարանը, ի տարբերություն քաղաքացիական և քրեական գործերը քննող դատարանների, կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացված ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ (օրինակ՝ ապացույցների ձեռքբերման նպատակով)՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է մինչև վարչական դատարան դիմելը վարչական մարմիների գործողությունները, անգործությունը և վարչական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու հնարավորություն:

- Օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում քաղաքացիաիրավական պայմանագրով կողմերին բացառելով դատական ատյաները սահմանել, որ այդ պայմանագրի իրենց միջև ծագող վեճերը կարող են հանձնվել արբիտրաժի քննությանը:

- Դատական ակտերի պարտապանի կողմից կամովին չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նորմերը: Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետությունում դատավարությունն իրականացվում է հայերեն, հրապարակային, գործերը քննվում են բանավոր, հայցադիմումները, դիրքորոշումները, առարկությունները, միջնորդությունները, հայցադիմումի պատասխանը, հայցադիմումի լրացումներն ու փոփոխությունները, վերաքննիչ ու վճռաբեկ բողոքները և այլ դատավարական փաստաթղթեր ներայացվում են գրավոր:

 

_________________________________

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը համալրված է փորձառու փաստաբաններով, որոնք մասնագիտացած են քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության իրավունքի ոլորտներում:  

 

Մենք տիրապետում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում գործերի վարման արդյունավետ մարտավարության ու ռազմավարության ընտրության և կիրառման համար անհրաժեշտ հմտությունների:  Ընկերությունը համալրված է իրավունքի տարբեր ոլորտներում մասնագիտացած փաստաբաններով, ինչի Ըներությունն իր Հաճախորդների նմատուցում է գործերի լայն բազմազանությամբ դատական ներկայացուցչության ծառայություններ և ներկայացնում է Հաճախորդների շահերը նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արբիտրաժում գործերի քննության ընթացքում: Ընկերության փաստաբանները դատական ակտերի հարկադիր կատարման փուլում աջակցում են Հաճախորդներին, ինչը թույլ է տալիս բարձրացնել հարկադիր կատարման արդյունավետությունը:

 

Ավելին, Ընկերության գործընկերներն ակտիվ մասնակացություն ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը, Ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը ղեկավարել է նաև այս նախագծի մշակման խմբի աշխատանքները:

 

 

Առաջարկում ենք ներկայացուցչության հետևյալ  ծառայությունները.

  • ընկերության կողմից ծառայությունների մատուցման ոլորտների քաղաքացիական գործերով, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝

- քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող վեճերով,

- գործարքների վավերության առնչվող պահանջներով,

- վնասների բռնագանձման պահանջներով

- ամուսնական և ընտանեկան հարաբերություններից ծագող վեճերով

- աշխատանքային հարաբերություններից ծագող, ինչպես նաև դրանց դադարեցման հետ կապված վեճերով

- սեփականության և այլ գույքային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ճանաչման առնչվող վեճերով,

- բաժնետերերի միջև ծագած վեճերով,

- հատուկ վարույթներով քննվող գործերով;

  • վարչական մարմինների (հարկային, մաքսային, տեղական ինքնակառավարման, նախարարություններ, գերատեսչություններ և այլ) վարչական ակտերը, գործողություններն կամ անգործությունները վերադասության կարգով բողոքարկելու նպատակով,
  • վարչական դատարանում վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման հայցերով, ինչպես նաև մասնակցություն վարչական դատարանի հատուկ վարույթներով քննվող գործերով,
  • քրեական գործերով (տես նաև՝ Քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն)
  • ՀՀ քաղաքացիական վերաքննիչ, վարչական վերաքննիչ և քրեական վերաքննիչ դատարաններում,
  • ՀՀ Վճռաբեկ դատարանում,
  • ՀՀ տարածքում մշտական գործող և ad hoc արբիտրաժներում (ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժ),
  • Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ դատական ակտի հարկադիր կատարման փուլում, ներառյալ դատական ակտերի հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության բողոքարկման վարույթների հարուցում:

 

Ներկայացուցչության ծառայության մատուցումը ներառում է անհրաժեշտ դատավարական փաստաթղթերի  պատրաստում (հայցադիմում, դիրքորոշում, դիմում, առարկություն, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, հայցադիմումի պատասխան և այլ), մասնակցություն դատական նիստերին, բանակցություններ (ըստ անհրաժեշտության), ապացույցների ձեռքբերման համար անհրաժեշտ հարցումների կատարում և այլն: