ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՆԵՐԱՌՅԱԼ ՎԵՐԿԱՆԳՆՎՈՂ)

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Էներգետիկա (ներառյալ վերկանգնվող)
Էներգետիկա (ներառյալ վերկանգնվող)

90-ականների սկզբին տեղի ունեցած ծանր տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկել է համակարգային բարեփոխումներ էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ իրավական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ տնտեսական անկումից վերականգնվելու, պլանավորվածից դեպի շուկայական տնտեսություն անցում կատարելու և դրա անբարենպաստ աշխարհաքաղաքական պայմանների և բնական ռեսուրսների բացակայության պատճառով ստեղծված խոչընդոտները վերացնելու նպատակով:

Հայաստանում առկա են հանածո վառելիքի և ածխի սահմանափակ պաշարներ, և դժվար արդյունահանվող նավթի կամ բնական գազի հաստատված պաշարների բացակայություն կամ շատ քիչ քանակություն: Երկրի էներգետիկ համակարգը մեծապես կախված է էլեկտրաէներգիայի արտադրությունից: Էլեկտրական էներգիան արտադրվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի, Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ի, Հրազդան էներգետիկ կազմակերպության, Որոտանի ՀԷԿ-երի կասկադի և Սևան-Հրազդան կասկադի, ինչպես նաև մի շարք փոքր կազմակերպությունների կողմից, որոնք ունեն վերականգնվող էներգիայի կայանների միջոցով (հիմնականում հիդրո) էներգիայի արտադրման լիցենզիաներ: 

Ներկայումս Հայաստանն իր ներքին ռեսուրսներով կարող է բավարարել էներգիայի ընթացիկ պահանջարկի միայն 35 տոկոսը (Հայաստանը ներմուծում է ջերմաէլեկտրակայանների վառելիք, ինչպես նաև ատոմակայանի վառելիք): Հետևաբար, վերականգնվող էներգիայի ռեսուրսների զարգացումը կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ անվտանգության համար: Հիդրոէներգիայի արտադրությունը վերջին 20 տարվա ընթացքում խնդրի լուծման հիմնական շարժիչ ուժն է եղել: Միևնույն ժամանակ, այսօր արևային (ֆոտովոլտաիկ) տեխնոլոգիաների գնի արմատական իջեցումը և կապիտալ ներդրումների համապատասխան աճը, հավանաբար, կստեղծեն հավասար մրցակցային պայմաններ` լուծելով Հայաստանում էներգախնայողության խնդիրը արևային (ՖՎ) տեխնոլոգիաների զարգացման միջոցով: Քամու և երկրաջերմային էներգիայի արտադրությունը էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման մեկ այլ ոլորտ է, իսկ այդ ոլորտներում արդեն կան որոշ ծրագրեր, որոնք իրականացվել են կամ իրականացման փուլում են գտնվում:

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը էներգետիկայի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտ է հանդիսանում: Օրենքը հիմնովին փոփոխության է ենթարկվել վերջերս (ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսից), որը հիմնականում ուղղված էր ոլորտի դիվերսիֆիկացիայի խթանմանը: Փոփոխությունը մատնանշել է նոր սուբյեկտների, որոնք հանդես կգան ոորպես էներգետիկ շուկայի մասնակիցներ: Համաձայն օրենքի՝ էներգետիկ շուկան բաղկացած է լինելու այն անձանցից, ովքեր ունեն էներգիայի (էլեկտրաէներգիայի) արտադրության, էներգիայի մատակարարման, մեծածախ վաճառքի և էներգիայի գնման, էներգիայի փոխանցման, էներգիայի բաշխման, էներգետիկ համակարգի գործարկման, էներգետիկ շուկայի գործարկման և սպառողների, ներառյալ որակավորված սպառողների արտոնագրեր: Էներգետիկ շուկայի հետագա ազատականացումը նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության կանոնակարգերի շրջանակներում: Ներկայումս էներգետիկայի ոլորտը բաղկացած է ներդրողներին պատկանող ընկերությունից, որն իրականացնում է էներգիայի բաշխումը, էներգիայի փոխանցումն իրականացնող պետական ընկերությունից, ինչպես նաև շուկայում հարակից ծառայություններ մատուցող պետական ընկերություններից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոլորտի հիմնական կարգավորող մարմինն է. այն արտոնագրեր է տրամադրում և վերահսկում է դրանց իրականացումը, ինչպես նաև ունի շուկայի տարբեր ներկայացուցիչների միջև ծագած վեճերի լուծման սահմանափակ կարողություն:

Էներգետիկ ներդրումների ռիսկերի գնահատումը, որն Էներգետիկայի խարտիայի քարտուղարության կողմից պատրաստված զեկույց է, տարեկան կտրվածքով գնահատում է երկրում էներգետիկայի ոլորտում իրականացված ներդրումների տարբեր ասպեկտներ: Գնահատված ոլորտների նկատմամբ Հայաստանի ռիսկերի ընդհանուր մակարդակը գնահատվել է ցածր՝ գնահատման առաջին տարվանից սկսած (առաջին գնահատումը հրապարակվել է 2018թ. և դրանից հետո Հայաստանի էներգետիկայի ոլորտում ներդրումային ռիսկերը մնում են նույնքան ցածր): Երկրի նկարագիրը և կատարված հետազոտության վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել այստեղ:

2000-ական թվականների կեսերից սկսած՝ «Կոնցեռն֊Դիալոգ» փաստաբանական գրասենյակը ծառայություններ է մատուցում էներգետիկայի ոլորտում: Բացի այդ, 2017 թվականից ի վեր մենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում խորհրդատվության մասնագիտացված ծառայությունների մատուցման առաջամարտիկներից ենք եղել՝ երկրում վերականգնվող էներգետիկայի խթանմանը և Հայաստանում համապատասխան շուկայի զարգացմանը զուգընթաց:

«Կոնցեռն Դիալոգ»-ում մենք օգնում ենք մեր հաճախորդներին գործարքի ցանկացած փուլի ընթացքում` նախագծերի, մեծ և փոքր ենթակառուցվածքների զարգացման, էներգիայի արտադրության և դրանց հետ կապված ցանկացած հարցի սկզբից մինչև դրանց ավարտը: Մենք կիրառում ենք մեր փորձը և կարողությունը` մեր հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելու և նրանց հատուկ կարիքները բավարարելու նպատակով` ելնելով նմանատիպ նախագծերում նրանց դերակատարությունից:

Հայաստանում ձեր էներգետիկ նախագծերի պլանավորման, կառուցվածքի մշակման և շահագործման բոլոր փուլերում «Կոնցեռն-Դիալոգ»-ն ունի ձեր նախագծերի ցանկացած ասպեկտի վերաբերյալ խորհրդատվական և իրավաբանական աջակցություն ցուցաբերելու լիարժեք կարողություն, փորձ և հնարավորություն:

 

  • Այն հաճախորդներին, որոնք քննարկում են Հայաստանում էներգետիկ նախագծերում մասնակցություն ունենալու հնարավորությունը, մենք տրամադրում ենք.
    • ընդհանուր խորհրդատվություն ծրագրված նախագծի նկատմամբ հնարավոր կիրառելի կարգավորումների վերաբերյալ, խորհրդատվություն լիցենզիաների և թույլտվությունների ստացման համար սահմանված ընթացակարգերի վերաբերյալ, այդ թվում՝ էներգիայի արտադրության արտոնագրեր, կառուցապատման և այլ թույլտվություններ,
    • խորհրդատվություն բնապահպանական կարգավորումների վերաբերյալ,
    • խորհրդատվություն նմուշային համաձայնագրերի, պայմանագրային այլ սահմանափակումների և նախագծի համար կիրառելի շուկայական հնարաավոր այլ կանոնների վերաբերյալ, 
    • խորհրդատվություն հողային իրավունքի և նախագծի համար հող ձեռք բերելու համապատասխան մեխանիզմների վերաբերյալ,
    • խորհրդատվություն նախագծերի հարկային հետևանքների վերաբերյալ:

 

  • Այն հաճախորդներին, որոնք մուտք են գործում հայկական շուկա էներգետիկ նախագծերի իրականացման նպատակով, մենք տրամադրում ենք.
    • Լիարժեք աջակցություն՝ սկսած համապատասխան լիցենզիաներ և թույլտվություններ ստանալուց, ինչպես նաև բնապահպանական փորձաքննության անցկացումից (այդ թվում՝ համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավում բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման առնչությամբ և այլն), 
    • գործարքի կառուցվածքը սահմանելու համապարփակ աջակցություն, պետական մարմինների և գործընկերների հետ բանակցություններ,
    • խորհրդատվություն  պետական-մասնավոր գործընկերության օրենսդրության և գործող շուկայի ու սպասվող գործարքի վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ,
    • արդյունավետ կորպորատիվ կառուցվածքների վերաբերյալ խորհրդատվություն,
    • հիմնական համաձայնագրերի մշակում, այդ թվում՝ ՊՄԳ պայմանավորվածությունները, Կառավարության աջակցության համաձայնագիրը (առկայության դեպքում), պետական մարմինների և երրորդ կողմերի հետ բանակցությունները կարգավորելու նպատակով,
    • աջակցություն տենդերներին դիմելու գործընթացում, խորհրդատվություն դիմումների իրավական ասպեկտների մասով,
    • աջակցություն Հատուկ նշանակության ընկերության (SPV) ստեղծման, կանոնադրության և կորպորատիվ փաստաթղթերի կազմման, նախագծի համաձայնագրերի շուրջ բանակցությունների գործընթացում,
    • գնումների մատչելի աղբյուրների, վարկերի, նախագծերի ֆինանսավորման գործիքների սահմանում, ինչպես նաև հիմնական համաձայնագրերի կամ դրանց մշակման վերաբերյալ խորհրդատվություն և համապատասխան կողմերի հետ բանակցությունների աջակցություն, 
    • խորհրդատվություն ընկերության նկատմամբ կիրառելի պահանջների համապատասխանության հարցերի վերաբերյալ: 
  • Հայաստանում էներգետիկայի ոլորտում նախագծեր շահագործող հաճախորդների համար մենք տրամադրում ենք.
    • առօրյա օժանդակություն և ընդհանուր խորհրդատվություն աշխատանքային, կորպորատիվ և պայմանագրային իրավունքի, հարկային պարտավորությունների վերաբերյալ, ինչպես նաև ոլորտի նկատմամբ կիրառելի ցանկացած պահանջների պահպանման հետագա օժանդակություն,
    • խորհրդատվություն էներգետիկայի ոլորտում ընկերությունների նկատմամբ կիրառվող հատուկ կարգավորումների և ընթացակարգերի վերաբերյալ, աջակցություն որոշակի հարցերի շուրջ, ներառյալ սակագների ճշգրտում, արտոնագրերի և թույլտվությունների ժամկետների երկարաձգում,
    • ներկայացուցչություն վարչական մարմիններում, խորհրդատվություն և ներկայացուցչություն վարչական ընթացակարգերում, աջակցություն անհրաժեշտ հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու, ինչպես նաև պետական մարմինների հարցումներին պատասխանելու գործընթացներում,
    • խորհրդատվություն բնապահպանական իրավունքի կիրառելի նորմերի առնչությամբ և աջակցություն ստուգումների ընթացքում,
    • ոլորտին հատուկ դատական ներկայացուցչություն և արբիտրաժ. մենք ներկայացնում ենք հաճախորդներին վարչական մարմինների և մասնավոր սուբյեկտների հետ վեճերում (Դատարանների և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների շրջանակներում), ինչպես նաև պաշտպանում ենք նրանց իրավունքները քրեական դատավարության գործընթացում:

Գրասենյակի՝ տվյալ ոլորտում հատկանշական գործերը ներառում են.

  • Գրասենյակը խորհրդատվություն է տրամադրել օտարերկրյա ընկերության, որը ցանկանում էր մուտք գործել Հայաստանի վերականգնվող էներգիայի շուկա (արևային էներգիայի փոքր էլեկտրակայան). մենք իրավաբանական խորհրդատվություն ենք տրամադրել շուկա մուտք գործող սուբյեկտների նկատմամբ կիրառվող օրենքների վերաբերյալ, ներառյալ իրավաբանական խորհրդատվություն համապատասխան արտոնագրերի ձեռքբերման գործընթացների, շինարարության թույլտվությունների, հարկային պարտավորությունների և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
  • Գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը հանդես է եկել որպես իրավախորհրդատու 50-55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային ՖՎ էլեկտրակայանի կառուցման նախագծում: Վերջինս ներկայացել է որպես կոնսորցիումի մաս՝ Հայաստանի կառավարությանը խորհրդատվություն տրամադրելով նշված նախագծի կապալառուների ներգրավման համար կառուցվածքի կազմման և տենդերի անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ՝ աջակցելով Գնային հարցման փաստաթղթերի ամբողջական փաթեթի պատրաստմանը, ներառյալ նախագծի փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև աջակցել է հաճախորդին ընտրված և վերջնական մասնակիցների հետ բանակցությունների անցկացման գործընթացում:
  • Գրասենյակը ներկայացրել է փոքր ՀԷԿ-ի օպերատորի շահերը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ ունեցած վեճի շրջանակներում՝ ՀԷԿ-ը էլեկտրական ցանցին միացնելու հետ կապված խնդիրների և հարակից այլ հարցերի առնչությամբ:
  • 2018 թվականից ի վեր գրասենյակի մասնագետները տարեկան կտրվածքով ներգրավվել են Էներգետիկ խարտիայի քարտուղարության կողմից անցկացվող Էներգետիկ ներդրումների ռիսկերի գնահատման հետազոտություններում: Այս հետազոտության շրջանակներում մասնագետներն անդրադարձել են մի շարք հարցերի, որոնք ազդում են Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային միջավայրի ռիսկերի վրա:
ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21